ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ներկայացվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը: Իսկ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է հավանություն տալ այդ նախագծերին ու դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին:
Այսպես, ՓՊ-ն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով քրեականացնել հայհոյանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումը համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով:
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերով այլ անձանց (այդ թվում՝ փաստաբանի) պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող հայհոյանքների կատարման դեպքերի կանխարգելման և իրավական հետապնդման արդյունավետ միջոցների ներդրման անհրաժեշտությամբ:
Ըստ աղբյուրի, իրավական պետության անքակտելի հատկանիշներից մեկը հանդիսացող արտահայտման ազատությունը պետք է իրացվի այնպես և այնպիսի սահմաններում, որպեսզի չխախտվեն այլոց իրավունքները և, մասնավորապես, պատվի և արժանապատվության անձեռնմխելիության իրավունքը, այլապես առկա կլինի արտահայտման ազատության չարաշահում:
«Խոսքի և արտահայտման ազատության չարաշահման հանրային վտանգավորություն ներկայացնող դրսևորում է հայհոյանքը, որը կատարվում է հասարակության հայտնի և միջանձնային հարաբերություններով շրջանառվող ոչ ցենզուրային անպարկեշտ բառերի և արտահայտությունների միջոցով, որոնք կարող են ունենալ ինչպես խոսքային, այնպես էլ պատկերային, ձայնային և այլ դրսևորումներ: Սույն արարքի իրավական կազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ է հայհոյանքի հրապարակային բնույթն՝ առնվազն որևէ երրորդ անձի համար հայհոյանքի կատարման փաստի մասին տեղեկատվության հասանելիությունը: Սույն հանգամանքն ազդեցություն է ունենում նաև արարքի սուբյեկտիվ կողմի՝ մեղքի բնույթի և աստիճանի վրա. հրապարակային հայհոյանքը հիմնականում կատարվում է չարամտորեն՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու և այդ փաստն այլ անձանց հասանելի դարձնելու ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:
Հայհոյանքի բովանդակությունը և դրա հրապարակային բնույթը կրկնակի վնաս են պատճառում վերջինիս հասցեատիրոջ պատվին և արժանապատվությանը, ինչպես նաև գործարար համբավին: Ավելին` հայհոյանքն իր մեջ կարող է պարունակել դրա «զոհի» նկատմամբ շանտաժի և այլ հակաիրավական գործողությունների տարրեր: Արդյունքում իրավախախտի կողմից խոսքի ազատության իրացման չարաշահման հետևանքով այլ անձ ենթարկվում է բարոյական և հոգեբանական նսեմացման, որը կարող է ամենատարբեր անբարենպաստ հետևանքներ առաջացնել հայհոյանքի զոհի համար՝ ընդհուպ մինչև հոգեբանական խնդիրներ և ինքնավնասման դեպքեր:
Միաժամանակ հաշվի առնելով նկարագրված արարքի խիստ անձնական բնույթը փաստաբանների պալատը գտնում է, որ պետք է լրացում կատարել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, նախատեսելով, որ հայհոյանքի փաստով քրեական հետապնդումը իրականացվում է մասնավոր կարգով», -նշվում է ՓՊ առաջարկության հիմնավորման մեջ։
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01