2018 թ. մայիսի 10-ից օգոստոսի 20-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,3%-ով: Ընդգծենք՝ հենց գրանցված հանցագործությունների թիվը: Դա պայմանավորված է մի կողմից ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության աճով, մյուս կողմից՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր երևույթի բացառմամբ: Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմելուց և իր սպասումների մեջ չի հուսախաբվում: Նշենք միայն, որ հաշվետու շրջանում ընթացք է տրվել հանցագործության մասին 13.215 հաղորդման, 2017 թվականին՝ 9.730. աճը 35,8 տոկոս է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության ամենօրյա ուշադրության կենտրոնում է հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը:
Կրկին թվերն են վկայում. վերջին 100 օրվա ընթացքում բացահայտվել է վարույթում գտնվող քրեական գործերով՝ 1253 ծանր, 133 առանձնապես ծանր հանցագործություն. սպանության և սպանության փորձի՝ 42, առողջությանը ծանր վնաս պատճառելու՝ 108, բռնաբարության և բռնաբարության փորձի՝ 17, հրազենի ապօրինի շրջանառության՝ 206, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 138, խուլիգանության՝ 111, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 410, այդ թվում՝ իրացման նպատակով՝ 228, թմրամիջոցների մաքսանենգության՝ 66, ավազակության՝ 23, կողոպուտի՝ 82, գողության՝ 1222, այդ թվում՝ բնակարանային գողության՝ 166, խարդախության 233 դեպքեր և այլն:
100 օրվա ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից կրկնակի ավելին: Եվ դրանցից 585-ը կամ երեք քառորդից ավելին ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից:
Առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցատեսակների հայտնաբերման ոլորտում: Աճ է արձանագրվել հետևյալ ուղղություններով. պետական կամ հանրային գույքի հափշտակություններ՝ 3,5 անգամ, յուրացման կամ վատնման դեպքեր՝ մոտ 2 անգամ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր՝ 1,5 անգամ, կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության դեպքեր՝ 2,2 անգամ: Ի դեպ, վերջին 100 օրվա ընթացքում հայտնաբերվել է կաշառակերության գրեթե նույնքան դեպք, ինչքան նախորդ ողջ տարվա ընթացքում կամ 2015-2016 թվականներին՝ միասին վերցրած:
Միայն ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական գործերով իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են պետությանը շուրջ 4.4 միլիարդ դրամի վնաս պատճառելու փաստեր. արդեն վերականգնվել է շուրջ 147 միլիոնի վնասը:
Հանցավորության դեմ պայքարում առանցքային է դարձել նաև քրեածին, այսպես ասած, գաղափարախոսությանն ու կառուցվածքներին ուղղված հարվածը: Արմատական հեղաշրջում պիտի կատարվի հասարակության որոշ շերտերում առկա թյուր մտածողության մեջ, անզիջում պիտի լիներ պայքարը հանցավոր խմբերի, դրանց պարագլուխների և «հեղինակությունների» հանցավոր գործունեության դեմ: Այդ շրջանակներում ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 4 «օրենքով գողի» և հանցավոր հեղինակության նկատմամբ:
Եվ այս գործողությունները շարունակական են լինելու, որովհետև հասարակությունը ոստիկանությունից ակնկալում է հետևողական ու ամենօրյա աշխատանք բնականոն կյանքը խաթարող բոլոր քրեածին երևույթներն արմատախիլ անելու ուղղությամբ:
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
17:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03