Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ երկու տարիների աշխատանքի վերլուծությունը վկայում է, որ 2018 թվականի ընթացքում արդեն ավելի քան 3 անգամ աճել է արդյունավետությունը։
Այս հարցում հիմք են ընդունվել Պաշտպանին հասցեագրվող, բայց միայն իրավասությանը վերաբերող անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները:
Մասնավորապես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին հինգ տարիների տվյալների համեմատական պատկերը հետևյալն է. 2016 թվականի ընթացքում դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականի միայն առաջին յոթ ամիսների ընթացքում՝ 840:
Զգալիորեն ավելացել են նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, Պաշտպանի առաջարկների ու զեկույցների հիման վրա մշակվել են սկզբունքային փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագծերի փաթեթներ, որոնց քննարկումը խորհրդարանում նախատեսված է առաջիկայում, մի շարք օրենսդրական նախագծերի տրված է պաշտոնական ընթացք:
Պաշտպանի առաջարկի հիման վրա ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, այդ թվում՝ Պաշտպանի զեկույցի կատարմանն ուղղված միջոցառումների ծրագիր: Սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ համատեղ մշակվել են դատարանի որոշումների կատարմանն ուղղված օրենսդրական նախագծեր, որոնց նույնպես տրված է պաշտոնական ընթացք:
Աշխատանքի արդյունավետության նման աճը պայմանավորված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նոր սկզբունքներով, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ, ինչպես նաև աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմով:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետևողական աշխատանքը ներկայացվող առաջարկների իրագործման ուղղությամբ՝ համատեղ աշխատելով բոլոր գործընկերների հետ:
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44