ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա՝ օգտագործելով ոչ միայն տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել է Reuters գործակալությունը, հայտարարել է ԱՄն-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բոլթոնն ասել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել ոչ թե Թեհրանում ռեժիմի փոխարինման, այլ նրա գործելակերպի փոփոխման: «Որպեսզի բոլոր համար պարզ լինի՝ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված չէ Իրանում ռեժմի փոխարինմանը, այն, ինչ մենք ցանկանում ենք՝ ռեժիմի գործելակերպի էական փոփոխությունն է»,- ասել է Բոլթոնը, որի մամուլի ասուլիսը հեռարձակել է Իսրայելի հեռուստատեսությունը: Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի պատրաստվում պնդել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների անցկացումը: «Եթե նրանք ցանկանում ենք հանդիպել, լավ է, եթե՝ ոչ, ինձ համար միեւնույն է»,- ասել է նա:
Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր են «միայն այն ժամանակ, երբ Իրանը վստահ կլինի, որ Վաշինգտոնն իրեն չի խաբի»: «Այսօր նման վստահություն չկա»,- ասել է նա: «Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի դուրս գալն ապացուցում է, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել»,- հավելել է Խամենեին: Իր հերթին Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում: Դրա հետ մեկտեղ՝ Զարիֆը բացառել է Վաշինգտոնի հետ երկխոսության հնարավորությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը որակելով «քարոզչություն»: Միացյալ Նահանգների հետ ցանկացած երկխոսություն կսկսվի միայն այն ժամանակ, երբ նա կգործի որպես մի պետություն, որը հարգում է մյուսներին, եւ կդադարեցնի պատժամիջոցների գործողությունը»,- պարզաբանել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
17:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03