Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում բարձր վճարվող աշխատատեղերի ստեղծումը: Նա այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ այս նպատակին հասնելու համար կարող է օգտագործվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Նրա խոսքով՝ իրենք ամեն կերպ պատրաստ են աջակցել ՏՏ ոլորտի իրական զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տնտեսության զարգացման իրենց ծրագրում առանձնացված է փորձարարական ճյուղ պարբերությունը: «Սա նոր գաղափարների համար է, քանի որ հիմա աշխարհում նաև բիոտեխնոլոգիան է արագ զարգանում, իսկ այս ոլորտում լուրջ ներգրավվածություն ունեն նաև մեր հայրենակիցները: Հույս ունենք՝ կքաջալերենք, ու նրանք իրենց ընկերությունների մասնաճյուղերը կբացեն նաև ՀՀ-ում: Կարող է նաև այս բլոգի մեջ մտնել դեղագործության ոլորտը»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է նաև ադամանդագործությունն ու ոսկերչությունը և հիշեցրել, որ այս ոլորտները ժամանակին շատ զարգացած էին ՀՀ-ում. «Սակայն դրամի փոխարժեքի բարձրացման արդյունքում, ինչպես նաև ադամանդի շուկայի ազատականացման արդյունքում, ըստ էության, կանգ առավ այս ոլորտը:
Հիմա կարևոր է ադամանդագործության զարգացում, ավելին՝ կան ընկերություններ, գործարարներ, որոնք այս ուղղությամբ արդեն հաջողություն ունեն, իսկ կառավարությունը կաջակցի նրանց»,- շարունակել է Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ հնարավորություն կա նաև զարկ տալ կոշիկի արտադրությանը: Նրա խոսքով՝ ներդրումային հնարավորություն կա տեքստիլ արտադրությանը զարկ տալուն միտված: Փաշինյանը համոզված է, որ ՀՀ-ում աշխատատեղեր ստեղծելու համար տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված: «Տնտեսությունը պետք է կառուցվի արտահանելու տրամաբանությամբ, քանի որ ՀՀ շուկան շատ փոքր է, որ միայն մեր շուկայի վրա հիմնվելով կարողանանք ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
10:25
10:11
09:46
09:23
09:08
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15