Վենեսուելայում ազգային արժույթի 95 տոկոս դեւոլվացիան մասամբ փոխանակման սեւ շուկաները ճնշելու փորձ էր, որտեղ շատերը երկար տարիներ գնում եւ վաճառում էին դոլարը: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն` հղում անելով Bloomberg-ին:
Սակայն, այս փորձը անհաջող էր. Կարակասի փողոցներում նորից փոխանակման սեւ շուկաներ հայտնվեցին: Ազգային ֆինանսական համակարգի կայունացման փորձերից մի քանի ժամ անց սեւ շուկայում բոլիվարի արժեքը կտրուկ բարձրացավ: Դրանցից մի քանիսում այն հասնում էր 65 բոլիվարի մեկ դոլարի դիմաց:
Մյուսներում այն մեկ դոլարի դիմաց ավելի քան 100 բոլիվար էր, ինչը զգալիորեն գերազանցում է մեկ դոլարի դիմաց 60 բոլիվար նոր փոխանակման փոխարժեքը, որը օգոստոսի 17-ին հաստատել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Պաշտոնական եւ սեւ փոխանակման փոխարժեքի միավորելու փորձը չհաջողվեց մի քանի պատճառներով, նշում է Bloomberg-ը: Նախ, երկրում արժույթի վերահսկողությունը, որը թելադրում է, թե ով կարող է պաշտոնական շուկայում գնել եւ վաճառել դոլարները, ուժի մեջ մնաց:
Երկրորդ պատճառն այն է, որ Վենեսուելայի իշխանությունների նոր փոխարժեքը հուսալի չէ ներդրողների համար: Միեւնույն ժամանակ, նվազագույն աշխատավարձը 3,500 տոկոոսով բարձրացնելու հետեւանքով առաջացած հիպերգնաճը կարող է խաթարել բոլիվարի նոր փոխարժեքի արժեքը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44