Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը (SPD) առաջարկել է երկրի կառավարությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել տնտեսական խնդիրներ ունեցող Թուրքիային։ Այս առաջարկը երկրում բուռն քննարկումների պատճառ է դարձել։
Գերմանական «Die Welt» թերթի պատվերով հասարակության շրջանում անցկացված հարցումները փորձել են պարզել հանրության վերաբերմունքը SPD կուսակցության նախագահ Անդրեա Նահլեսի կողմից հնչեցված վերոնշյալ առաջարկին։
«Էրմենիհաբերում» կարդում ենք, որ 2018թ․ օգոստոսի 20-21-ին անցկացված հարցումներին մասնակցել է 5․051 մարդ։ Հարցվածների 71 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիային աջակցելու նախագծին, 22 տոկոսը հայտարարել է, որ համաձայն է Նահլեսի առաջարկի հետ, իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցումների արդյունքում պարզվել է նաև, որ Թուրքիային աջակցելու առաջարկով հանդես եկած SPD կուսակցության հետևորդների միայն 46 տոկոսն է ողջունել Նահլեսի նախագիծը, իսկ 42 տոկոսը դեմ է արտահայտվել։
Գերմանիայի իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական» միության (CDU) գլխավոր քարտուղար Աննեգրետ Քրամպ-Քարրենբաուերը օգոստոսի 20-ին հայտարարել էր, որ այս պահին կանցլեր Անգելա Մերկելը չի նաատեսում Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրել։ Կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը ևս նշել էր, որ Գերմանիայի կողմից Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ որևէ թեմա այս պահին օրակարգում չկա։
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03