Խորվաթական Դուբրովնիկ քաղաքի բնակիչները տուժում են զբոսաշրջիկների չափից դուրս մեծ հոսքի պատճառով․ հայտնի է, որ քաղաքը մեծ մասսայականություն սկսեց վայելել զբոսաշրջիկների շրջանում հատկապես «Գահերի խաղը» հանրահայտ սերիալից հետո, որի նկարահանումների որոշ մասն անցկացվել է հենց այստեղ։
Ինչպես փոխանցում է The Business Times-ը, տեղացիները հաճախ բողոքում են օտարերկրացի հյուրերի անհարգալից պահվածքից, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում գների կտրուկ աճից։
Նշվում է, որ տեղի իշխանությունները մի շարք միջոցներ են ձեռնարկում զբոսաշրջային հոսքը զսպելու համար․ նվազեցվել է բացօթյա ռեստորաններում սեղանների քանակը, սահմանափակումներ են մտցվել զբոսանավերի ուղևորների թվի հետ կապված։
«Այս խնդիրն ունիվերսալ լուծում չունի, սակայն կարևոր է սկսել այդ խնդիրն ընդունելուց», - հայտարարել է քաղաքապետ Մատո Ֆրանկովիչը։
Տեղացի զբոսավարներից մեկն էլ պատմել է, որ զբոսաշրջիկները հաճախ են հարցնում, թե որքան ժամանակ է պետք եղել «Գահերի խաղի» նկարահանող խմբին քաղաքային պատի կառուցման համար։
«Երբ նրանք տեղեկանում են, որ պաշտպանական ամրությունները XIII դարի են՝ շատ են զարմանում», - պատմել է զբոսավարը։
Նշենք, որ Դուբրովնիկը երրորդ քաղաքն է Բարսելոնայից ու Վենետիկից հետո, որը դարձել է զբոսաշրջիկների շրջանում չափից դուրս մեծ հետաքրքրության «զոհ»։
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03