Ապօրինի ռազմամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նախաքննական մարմնի կողմից նշանակված փորձաքննության շրջանակներում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը. «Մանվել Գրիգորյանը երեկ քաղաքացիական հիվանդանոց էր տեղափոխվել նշանակված փորձաքննության շրջանակներում հետազոտության ենթարկվելու համար: Այսօր հետազոտություններն ավարտվել են»:
Նշենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն էր նշանակել Մանվել Գրիգորյանի առողջական իրավիճակի վերաբերյալ, որով պետք է պարզի, թե արդյոք Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրները համատեղելի են կալանավայրի պայմանների հետ:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44