ARM | RUS |

Բաքվում է հորինվել ԼՂ հակամարտության կարգավորման «լավրովյան ծրագիր» կոչվածը. Ստանիսլավ Տարասով

15.07.16 | 22:05

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեզոք դիրք ունի: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Վերջինս նշեց, որ եթե Ռուսաստանը հրապարակային աջակցություն ցուցաբերեր հայկական կողմին, ապա Թուրքիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բայց ոչ եռանախագահ, արդարացիորեն հարց կբարձրացներ, թե Ռուսաստանը հակամարտության կողմ է: Վերջինս նշեց, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ կողմերը մոտ են հաջողության ավելի, քան երբևէ, հերթական սուտն է: Ըստ նրա՝ բանակցություններն արդյունք չունեն:

- Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց էր հրապարակել, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայի կրկնության ժամանակ, ինչին ականատես եղանք ապրիլին, կիրառվելու են «երկիր-երկիր» դասի հրթիռներ: Միաժամանակ, ռուս քաղաքագետներից շատերը կանխատեսում են ավելի կործանարար էսկալացիա: Ո՞րն է Ձեր կանխատեսումը:

- Ես խորը կասկածանքով եմ մոտենում այդ վերլուծություններին, բայց չեմ կարող հերքել, որ պատերազմի վերսկսման հավանականությունը տեսականորեն կա: Բայց Ադրբեջանը չունի ռազմական գործողությունների վերսկսման ռեսուրսներ, դրանք ապրիլյան իրադարձություններից հետո կտրուկ նվազել են: Բացի այդ, նույն քառօրյա պատերազմից հետո սկսվեց դիվանագիտական «բլոկադա» Բաքվի համար:

Վիեննայի հանդիպումից հետո ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ղեկավարներն իրենց անմիջական վերահսկողության տակ առան գործընթացը, ինչը դժվարացրեց Բաքվի «խաղերի» հնարավորությունը: Նախ՝ Ադրբեջանը պայմանավորվածությունների ձեռքբերման ու դրանց իրականացման մասին փաստաթուղթ ստորագրեց, հետո հերքեց, թե նման պայմանավորվածության համաձայնել է, հետո Սանկտ Պետերբուրգում վերահաստատեց այն, ինչ որոշվել էր Վիենայում: Պուտինը ստիպեց Ադրբեջանին ստորագրել «վիեննական փաստաթուղթը»:

Ադրբեջանը «կոնտր» քայլ է խաղում, շրջանառության մեջ է դնում, թե կա, այսպես կոչված, Լավրովի կամ Պուտինի ծրագիր: Այդպես չէ՛, ոչ մի ծրագիր էլ չկա՛, կան կոշտ նախապայմաններ՝ միջանկյալ խնդիրների լուծման համար: Իսկ դրանք վերաբերում են առաջին հերթին շփման գծի ողջ երկայնքով հետաքննական մեխանիզմների տեղադրմանը, մոնիթորինգին:

Բայց Ադրբեջանը նորից փորձ է անում փոխելու առաջնահերթությունները: Ես համոզված եմ, որ ադրբեջանական շանտաժի փուլն ավարտվել է: Եթե Ադրբեջանը կարողանար լուծել հակամարտությունը կաներ դա ապրիլին՝ զավթելով գոնե չորսից հինգ շրջան: Այնպես որ ադրբեջանական որևէ հաղթանակի մասին խոսք լինել չի կարող:

Հատկապես հիմա, երբ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակտիվ աշխատում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները, ցանկացած փորձ՝ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու, կդատապարտվի այս երեք պետությունների արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Ուստի չի կարելի թույլատրել հակամարտության կարգավորման զարգացման որևէ այլ սցենար, որը կհակադրվի, կհակասի խաղաղ կարգավորման տարբերակին:

- Հակամարտության երկու կողմերն էլ վստահ են, որ դեպքերը զարգանում են իրենց իսկ օգտին: Ձեր կարծիքով՝ ո՞ւմ օգտին է իրավիճակը:

- Դեպքերը չեն զարգանում այնպես, ինչպես դա կցանկանար Ադրբեջանը: Ադրբեջանը փորձում է նորից մտցնել հարցի ուժային կարգավորման տարբերակը, բայց սա էլ արդեն գործող չէ, այլևս հնարավոր չէ ուժով հարց լուծել: Ադրբեջանը կորցրեց այդ «շանսը»: Բաքուն ուզում էր տապալել Մինսկի խմբի աշխատանքը, Մինսկի խումբը, Բաքուն ուզում էր Պուտինին ու Օբամային, Պուտինին ու Օլանդին հակադրության մեջ դնել, ազատվել Ռուսաստանի ներկայությունից, բայց չէ՞որ Վիեննայի հանդիպման գաղափարը պաշտոնական Մոսկվայինը չէր: Ռուսաստանը եղել է այդ նախաձեռնության մշակմանը մասնակից, բայց նախաձեռնող չի եղել: Պետերբուրգի հանդիպումն էլ եղել է Վիեննայի շարունակությունը ու ոչինչ չի եղել, քան նախորդ հանդիպման արդյունքների վերահաստատում:

Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ եռանախագահների գլխավորությամբ, ՄԱԿ անվտանգության խորհրդում շրջանառության մեջ կդնի նոր բանաձև, որը հակամարտության կողմերին հրադադար կպարտադրի, կպարտավորեցնի զինադադար ապահովել:

Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար շահագործման է հանձնվում օդանավակայանը, կա գործընթաց՝ շփման գծում մոնիթորինգ անցկացնելու, որ ապացույցները, թե ով է սկսել սահմանային սադրանքը, իսկ մենք գիտենք՝ ով է դրա հեղինակը, մեր ձեռքում հայտնվեն: Գնում է Ղարաբաղի ապաշրջափակման գործընթաց ու բնական է, որ Ադրբեջանն իր տեղը չի գտնում: Արդյունքում իրար հակասող հայտարարություններ են անում, երբեմն կարդում եմ, չեմ հասկանում, թե որտեղ է տրամաբանությունը. գալիս են Վիեննա, հայտարարում են, թե այո, դրական առաջընթաց կա, մենք կստորագրենք պայմանավորվածությունների փաթեթը, գնում են Ադրբեջան, հայտարարում են, թե դրան դեմ են...

Լարվածության աճը պետք է բացառվի, իսկ դա հնարավոր է մոնիթորինգի անցկացման պարագայում, որն ընթացքի մեջ է: Ադրբեջանում էլ հասկանում են, որ պարտվում են, «անհանգիստ» շարժումներ են անում, հրճվում են, երբ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ տարածքային ամբողջականության կողմնակիցն է, երբ Ալյանսը ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապ չունեցող կառույց է, դա իրենց գործը չէ, այդ կառույցի երկու անդամները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մինսկի խմբի անդամ են ու այդ տեսակետը ակնհայտորեն չեն պաշտպանում: Բլեֆ է գնում, որը ո՛չ սկիզբ ունի, ո՛չ վերջ ու արդյունքում էլ չմտածված ադրբեջանական քաղաքականության հետ գործ ունենք:

- Պարոն Տարասով, Դուք խոսեցիք ՄԱԿ անվտանգության խորհրդում շրջանառվելիք նոր բանաձևի մասին: Կմանրամասնե՞ք՝ ինչ է այն իրենից ենթադրում:

- Իրավաբանորեն ՄԽ-ն կարող է հասնել նոր բանաձևի ընդունման, երբ երեք պետությունների ղեկավարները՝ Պուտին, Օլանդ, Օբամա, նախ իրար մեջ համաձայնության գան, ապա ներկայացնեն ՄԱԿ ԱԽ, որի անդամ են ի դեպ այդ երեք պետություններն էլ՝ ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ: Նրանք կարող են ներկայացնել բանաձև, որտեղ կլինեն ամրագրված Վիեննայի պայմանավորվածությունները, դրանց վերահաստատումը Պետերբուրգում ու հանձնառությունը չկատարելու վերաբերյալ դիտարկումները: ՄԱԿ ԱԽ-ում կընդունեն բանաձև, որը պայմանավորվածությունները չեն կատարվում ու կստիպեն նստել բանակցային սեղանի շուրջ՝ ստեղծելով դիվանագիտական նոր հարթակ:

- Նորից շրջանառության մեջ է դրվել «լավրովյան ծրագիրը», ըստ որի՝ Ռուսաստանը ստիպելու է Հայաստանին վերադարձնել ԼՂ հարող 5 շրջանները:

- Նման եզրակացությունները, ենթադրությունները «գաղտնի դիվանագիտության» արդյունք են, երբ Լավրովը հայտարարում է, թե կա պայմանավորվածություն, բայց դետալները չի կարող հրապարակել: Ի՞նչ իրավունք ունեք «գաղտնի» քննարկումներ անել, երբ խոսքը ժողովուրդների ճակատագրերի մասին է: Սարգսյանը Ալիևի հետ հանդիպում է, 40 րոպե զրուցում են, 1 ժամ էլ առանձնազրույց են ունենում ու բնական է, որ հարց է առաջանում, թե այդ ինչ են այդքան խոսել, կոնկրետ ինչ են քննարկել, չեմ կարծում, թե թղթախաղ են խաղացել կամ էլ կոնյակ ըմպել, ինչ-որ բան քննարկել են, չէ՞: Ու դիվանագիտական կորպուսը հանդիպումից հետո «լապշա է կախում» մեր ականջներից:

Դրա համար էլ մարդիկ կարողանում են հանգիստ ծրագրեր հորինել, ասել, թե կա «լավրովյան» ծրագիր: Ցույց տվեք փաստաթուղթը, այդ ի՞նչ ծրագիր է: Ընդհուպ կազանյան փաստաթուղթը, որի վրա հղում են անում կողմերը, ամբողջապես հրապարակված չէ:

- Բայց որևէ համաձայնության կողմերը պիտի եկած լինեն չէ՞, եթե Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ հակամարտության կողմերը հաջողությանը առավել, քան երբևէ մոտ են:

- Վերցրեք համակարգիչը ու որոնեք, թե որքան նման նախադասություններ է ասել Լավրովը, քանի անգամ է ստել նա, քանի նման հայտարարություն է արել Մամեդյարովը, Նալբանդյանը: Նրանք միայն հայտարարություններ են անում, բայց արդյունք կա՞: Քառօրյա պատերազմից հետո երրորդ հանդիպումն է լինելու Ֆրանսիայում: Կա՞ փարիզյան փաստաթուղթ, ինչ-որ առաջարկ, կամ գուցե նոր ծրագիր, որը կառաջարկվի կողմերին, չկա՛, ոչինչ չկա՛:

Այս ընթացքում միայն մեկ շոշափելի առաջընթաց գրանցվեց. կողմերը վերադարձան 94-95թթ.-ին կնքված զինադադարի մասին պայմանագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղը ներկայացել է որպես կողմ: Դրա համար էլ Ադրբեջանը նոր փաստաթուղթ էր ուզում ստորագրել, բայց Մոսկվան ասաց, որ ո՛չ, ուզում եք չեք ուզում առանց Ղարաբաղի ներկայության, մասնակցության բանակցությունները լիարժեք լինել չեն կարող:

- Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանը Մինսկի խմբում իր համար վտանգ է տեսնում Ռուսաստանին, ուստի շրջանառության մեջ է դնում տարատեսակ լուծման եղանակներ, որոնք կփչացնեն հայ-ռուսական հարաբերությունները, կկոտրեն ՌԴ-ՀՀ միջև առկա վստահությունը:

- Այո՛: Ռուսաստանը Մինսկի խմբի երեք համանախագահներից միակ երկիրն է, որին անմիջականորեն առնչվում է հակամարտությունը: Ուզենք-չուզենք ղարաբաղյան կոնֆլիկտը Ռուսաստանի սահմանների մոտ է ծավալվում ու ցանկացած զարգացում կարող է տարածաշրջանում պայթյուն առաջացնել՝ ներքաշելով Ռուսաստանին: Սա Իսպանիայում կամ Կանադայի հարավում չէ, որ մենք աչք փակենք, ասենք՝ դե լավ, մեզ չի վնասում: Բաքվում են հորինել «Լավրովի ծրագիր» կամ «Պուտինի ծրագիր» հասկացությունները: Չունի՛ Ռուսաստանը իր ծրագիրը, չունի՛: ՌԴ-ն չեզոք դիրք ունի ԼՂ հակամարտության հարցում: Մենք ճնշում չենք գործադրում կողմերից և որևէ մեկի վրա: Պատկերացրեք՝ ինչ կլիներ քառօրյա պատերազմի ժամանակ, եթե Ռուսաստանը հանկարծ հրապարակային աջակցություն ցուցաբերեր հայկական կողմին: Թուրքերը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են, բայց ոչ եռանախագահ, արդարացիորեն կհայտարարեինք, որ Ռուսաստանը հակամարտության կողմ է, հարց կբարձրացնեին ՄԽ կազմի փոփոխության և ո՞վ կշահեր սրանից:

Tert.am


Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական...

09:19

Երկրաշարժ՝ Հայաստանում․ զգացվել է Մասիսում, Մխչյան և Դվին գյուղերում

Երկրաշարժ՝ Հայաստանում․ զգացվել է Մասիսում, Մխչյան և Դվին...

09:03

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44