ՄԱԿ--ի հայաստանյան գրասենյակը միացել էր ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հիշատակին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության հայտարարած սգո օրերին: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչությունից, օգոստոսի 19-ից՝ կիրակի, մինչև օգոստոսի 22-ը՝ չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դրոշն իջեցվել էր։
Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի հայաստանյան թիմը մեկ րոպե լռությամբ հարգեց պետական գործիչ, դեպի լավը առաջնորդող ուժի մարմնացում, կայուն զարգացման, ավելի արդար և խաղաղ աշխարհի ջատագով Քոֆի Աննանի հիշատակը։
Կոֆի Անանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Մշտական համակարգող Շոմբի Շարփը արժևորեց նախկին Գլխավոր քարտուղարի հսկայական դերը՝ որպես խաղաղության և ամբողջ մարդկության համար մարդու իրավունքների համաշխարհային առաջամարտիկ, ով միևնույն ժամանակ դիմակայել է իր պաշտոնավարության փոթորկոտ ժամանակաշրջանի 1997-2006թթ մարտահրավերներին։
ՄԱԿ-ի Մշտական համակարգողի ժ/պ Տանյա Ռադոչայը,Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կառավարության, ՀՀ նախագահի աշխատակազմի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանում Հունաստանի, Լեհաստանի, Իտալիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Լիբանանի և այլ երկրների դեսպաններ գրառում կատարեցին սգո մատյանում, որ բաց էր երկուշաբթի օրը՝ օգոստոսի 20-ից և մինչև չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ը:
Քոֆի Աննանը (Գանա) ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղարն է: Քոֆի Անանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար է եղել 1997թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը, ու նա առաջինն է եղել, ով սկսել է որպես շարքային պաշտոնյա և ծագումով Ենթասահարայից է եղել։
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44