Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ մամուլում շրաջնառվող այն հրապարակումներին, որ եթե կա ստուգման հանձնարարագիր, ապա ՊԵԿ աշխատակիցների կողմից արվում է ամեն ինչ, որ խախտում արձանագրվի:
Նա նշեց, որ ցուցանիշները հակառակն են փաստում: «Եթե 2017 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում հաշվիչ դրամարկղային մեքենաների ստուգումների 17 տոկոսը ավարտվել են խախտումներ չարձանագրելով, ապա 2018 թվականին այդ տոկոսը դարձել է 26,5 տոկոս»,-հայտնեց նա:
Անդրադառնալով չգրանցված աշխատողների խնդրին՝ Ռաֆիկ Մաշադյանն ասաց, որ եթե 2017 թվականի ստուգումների 31 տոկոսը ավարտվել է տեղեկանքների կազմմամբ կամ խախտումներ չբացահայտելով, ապա 2018 թվականին այդ տոկոսը կազմել է 38 տոկոս: «Այսինքն ստացվում է, որ մեր իրականացրած ստուգումների մոտ մեկ-երրորդն ավարտում ենք խախտումներ չհայտնաբերելով:
Որևէ աշխատակցի որևէ հրահանգ կամ հանձնարարություն չի տրվել, որպեսզի անպայմանորեն խախումը արձանագրվի»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ եթե անցած տարի առաջին 7 ամիսների ընթացքում իրականացել է 583 ստուգում և բացահայտվել 894 չգրանցված աշխատող, ապա այս տարի ստուգումների քանակը կրճատվել է, դրանք դարձել են 522-ը և բացահայտվելէ է 844 չգրանցված աշխատող:
«Ունենք հարկ վճարողների վարքագծի փոփոխություն առևտրային կազմակերպությունների մոտ և աշխատողների թվաքանակն արդեն հուլիս ամսվա տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 28 հազար աշխատակցով: Սա լուրջ թիվ է, Հանրապետությունում ընդհանուր ունենք աշխատողների գրանցման 24 հազար ավելացում, սակայն պետական սեկտորում ունենք աշխատողների թվաքանակի նվազում, որը տրամաբանական է, փոխարենը առևտրային կամակերպություններում ունենք ավելացում»,-ասաց նա և նշեց, որ պարզ է, թե ինչով այդ փոփոխությունը պայմանավրված և կարծում է՝ հարկ վճարողների մոտ հարկային ինքնուրույն հայտարարագրման մղումներն ավելացել են:
Նա նաև հայտնեց, որ հաշվարկներում կա աշխատավարձերի վճարման ճիշտ արտացոլում, և առևտրային կազմակերպություններում իրական միջին աշխատավարձը ութ հազար դրամով է ավելացել:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55