ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային և եղբայրական հարաբերություններն ինչպես պետական ռազմավարական, այնպես էլ հայ և ռուս ժողովուրդների միջև դարարավոր բարեկամության համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված խորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցերին թե երկկողմ և թե բազմակողմ մակարդակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան մարմինների միջև արդյունավետ համագործակցության խթանման համար նպաստավոր գործիքակազմի կիրառման կարևորությունը:
Արմեն Աշոտյանը կարևորել է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի դերը՝ ընդգծելով, որ վերոնշյալ կառույցների անդամները ջանքեր պետք է գործադրեն այս կազմակերպությունների հեղինակության ամրապնդման և ավելի արդյունավետ գործունեության համար:
Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական ձևաչափի ստեղծումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նման ձևաչափում խորհրդարանական հարթակի գոյությունը խթան կլինի կառույցում անդամ պետությունների միջև փոխգործակցության սերտացման համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ընդգծելով բոլոր գործընթացների ժողովրդավարական հենքով և սահմանադրականության պահպանմամբ ընթանալու կարևորությունը:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44