Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման հետ կապված։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է РИА Новости գործակալությունը։
«Մենք մեր կողմից հաստատել ենք Ռուսաստանի պատրաստակամությունը Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների անցնելու վերաբերյալ, և կզբաղվենք դրանով ամենամոտ ժամանակներում։ Պայմանավորվել ենք ձևավորել այս թեմայով պայմանավորվածությունների համար խորհրդակցությունների մեխանիզմ», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ հարցով զբաղվող փորձագետների արձակուրդի ավարտվելուն պես նրանք հանձնարարություն կստանան ուսումնասիրել թեմայի վերաբերյալ առաջիկա քայլերը։
Նշենք, որ ՌԴ-ն որոշակի սահմանափակումներ էր մտցրել Թուրքիայի հետ վիզային ռեժիմում՝ ռուս-թուրքական լարվածության ֆոնին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին տարիներ առաջ ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:
Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքի, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարվածի համար ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03