Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն անսպասելի անակնկալ է մատուցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին ասվում էՄերկելի Instagram-ի պաշտոնական էջում:
«Երգ ընթրիքի ժամանակ և անսպասելի անակնկալ. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն 17-րդ դարի կտավ է նվիրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը կորել էր Դրեզդենի պատկերասրահից 1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո: Ավելի ուշ կտավը հայտնվել է ԽՍՀՄ-ում, այնուհետև՝ Վրաստանում»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել, որտեղ նա հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Այսօր Մերկելը ժամանել է Հայաստան և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել Ծիծեռնակաբերդ հուշահամալիր:
Այցի շրջանակում կկայանան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:
Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Օգոստոսի 25-ին Անգելա Մերկելը կմեկնի Բաքու, որտեղ քննարկվելիք կարևորագույն հարցերից մեկը կլինի Կասպից ծովից դեպի Եվրոպական Միություն բնական գազի մատակարարման ծավալների ավելացումը:
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03