Եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ մեկնաբանելով ոստիկանության հայտարարությունը ՀԾԿՀ նախկին նախագահի և յոթ անդամների կողմից կաշառք ստանաու մասին հաղորդագրությունը։
«Ես ոչ մի մեկնաբանություն չունեմ, որովհետև եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել»,- ասել է նա։
Ոստիկանությունը հստակ նշել է, որ այդ այցից հետո սակագինը բարձրացվել 11,414 դրամով։ Ռոբերտ Նազարյանն այդ կապակցությամբ ասել է․ «Պետք է խորությամբ ուսումնասիրել ամեն ինչ, որպեսզի հասկանալի լինի՝ ինչ է տեղի ուենցել։ Կա կառավարության և Փարիզում գտնվող «Վեոլիա» ընկերության միջև պայմանագիր՝ միջազգայինմրցույթի արդյունքում, որտեղ սակագնային սեցանրը արդեն հաստատված է եղել։ Մեր գործառույթը խիստ սահմանափակ է, մենք ոչինչ չէինք կարող անել, մենք ընդամենը դակիչի դեր ենք կատարել»։
Նշենք, որ Հայաստանի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։
Նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոևն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի և հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1,572,573 և 3,245,442 դրամ գումար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կաշառք տալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով), որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01