ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի լուսանկարի տարածման դեպքին, ասաց, որ շատ ցավում է, որ նման բան եղավ, և մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից դա անընդունելի արարք է:
«Մեզ մոտ անցկացվել է ծառայողական քննություն, հայտնաբերվել է՝ ով է նկարահանողը, չեմ թաքցնի՝ մեր աշխատակիցն է, և նա մեկուսարանում բարձր պաշտոն է զբաղեցնում: Նա նկարել է և փոխանցել է իր ընկերոջը, որից հետո նկարը տարածում է ստացել և արդյունքում հայտնվել է մամուլում: Ես այդ դեպքը խիստ դատապարտում եմ և գտնում եմ, որ անընդունելի է նման լուսանկարների հրապարակումը»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս ծառայողական քննություն իրականացված է, քննչական վարչությունը գնահատական կտա, և եթե իր արարքի մեջ կլինի քրեորեն պատժելի արարք, կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ` կհեռացվի աշխատանքից:
«Ես հասարակությունից ներողություն եմ խնդրում, որ նման արտահոսք է եղել մեր մոտից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Երևան հիմնադրամի» հետ կապված Տարոն Մարգարյանին ԱԱԾ հրավիրելու հետ կապված հարցին, նա ասաց, որ գործն իր ընթացքով գնում է, իր ժամանակացույցով, և դեռ չի հրավիրվել, հենց հրավիրվի`կտեղեկացնեն:
ԱԱԾ պետը բացարձակ սուտ համարեց այն հրապարակումները, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն ունի Տարոն Մարգարյանի հետ, ինչի պատճառով ձգձգում է գործը: «Գործը ձգձգվում է միայն նրա համար, որ պետք են մասնագիտական խորը հաշվարկներ, որը ժամանակի խնդիր է»,-ասաց նա:
Արթուր Վանեցյանը նշեց, որ «Մարտի 1»-ի հետ կապված՝ Սերժ Սարգսյանն իրենց մոտ չի հրավիրվել, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործարանում հայտնաբերվածի հետ կապված փորձաքննություն է իրականացվում:
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44