Արցախի Հանրապետության կույրերի միավորման համագումարում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ: Այս մասին Բեգլարյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում»,- գրել է Բեգլարյանը:
Նա նաև հավելել է. «Դրան զուգահեռ՝ միավորումը գրեթե ոչ մի միջոց չունի (նույնիսկ սեփական գրասենյակ չունի)՝ չհաշված պետության կողմից տրվող տարեկան ավելի քան 2 մլն դրամը, այնինչ մինչև 2000-ական թվականների կեսերը կազմակերպությունը Ստեփանակերտի կենտրոնում տիրապետում էր մի քանի հազար քառակուսի մետր անշարժ գույքի, իսկ խորհրդային տարիներին՝ շատ ավելի խոշոր անշարժ և շարժական գույքի և մի շարք լուրջ արտադրամասերի:
Ցավոք, այդ ամենը մութ պատմություններով փոշիացվել է, և հիմա կանգնած ենք կոտրած տաշտակի առջև:
Այժմ էլ ավելի պարտավորված եմ հնարավորինս աջակցելու Արցախի չտեսնողներին և՛ կրթության ու վերապատրաստման, և՛ զբաղվածության, և՛ ինտեգրացիայի, և՛ հաշմանդամության հետ կապ ունեցող մնացած հարցերում:
1. Եթե որևէ մեկը կարող է աջակցել Արցախի կույրերի միավորմանը տարբեր ծրագրեր իրագործելու և ռեսուրսներ ներգրավելու հարցում, ապա կխնդրեի կապվել ինձ հետ: Կարծում եմ՝ ՀՀ, սփյուռքյան և միջազգային մի շարք կազմակերպություններ կարող են մտածել այս ուղղությամբ, քանի որ այն առնչվում է հասարակական կյանքի տարբեր բնագավառների: Գլխավոր խնդիրը կհամարեի հաշմանդամների կարողությունների զարգացումը, ինչը դրականորեն կանդրադառնա նրանց կենսագործունեության բոլոր ուղղությունների վրա:
2. Կազմակերպությունը հայտարարում է կամավորների ընդգրկման մասին, ովքեր պետք է մեզ օգնեն տարբեր հարցերում, ներառյալ՝ առկա օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրություն, ծրագրերի մշակում և իրականացում, գրասենյակային աշխատանք, չտեսնողների ուղեկցում և այլն: Մենք պատրաստ ենք կամավորներին տրամադրել իրենց կամավորության մասին վկայական և հնարավորության դեպքում ընդգրկել տարբեր ծրագրերում ու դասընթացներում: Ցանկացողները թող գրեն ինձ:
Համոզված եմ, որ շատերի աջակցությամբ Արցախի չտեսնողների հիմնական մասը մի օր զբաղվածության ու ինտեգրացիայի խնդիր չի ունենա, մնում է ավելի ու ավելի շատ մարդ սրտացավ ու նախաձեռնող լինի նաև այդ հարցում..»,-եզրափակել է նա:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01