ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղակայված, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալից կատարված հափշտակությունը: Մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացու:
Նախնական քննությամբ պարզվել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող, վճարային տերմինալից օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:14 ընկած ժամանակահատվածում, կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15 130 000 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2018թ. օգոստոսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կազմվել է քննչական պլան:
Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են հափշտակությունն առերևույթ իրականացրած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:
Նրանցից մեկը հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա
նրան մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:
2018թ. օգոստոսի 20-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` մյուս անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև Երևանում և Կոտայքում տեղադրված «Կոնվերս բանկ»-ի՝ թվով 8 բանկոմատներից ևս:
«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ճանաչվել է տուժող: Նախաքննությունը շարունակվում է։
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44