Ավստրիայի արտգործնախարար Կարին Քնայսլը խոստովանել է, որ բոլորովին չի ակնկալել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի իր հարսանիքի հրավերը: Այդ մասին նա պատմել է տեղի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում՝ գրում է capital.ua-ը:
Նախարարի խոսքով՝ հունիսի սկզբին նա հրավիրել է կառավարության իր գործընկերներին և երկրի նախագահին,
«որովհետև կարգն այդպես է»: Իսկ հունիսի 5-ին, երբ ՌԴ առաջնորդը այցով գտնվել է Վիեննայում, մեխանիկորեն հրավիրել է նաև նրան: Այդ ժամանակ նա ասել է Պուտինին, որ ուզում է ծանոթացնել նրան իր ամուսնու հետ: Արարողությանը ներկա գտնվելու Պուտինի համաձայնության մասին նա իմացել է հուլիսի 19-ին:
Ավստրիայի արտգործնախարարը նաև պատասխանել է պարի ժամանակ Պուտինին փոքր-ինչ խոնարհվելու վերաբերյալ իր հասցեին հնչած քննադատությանը:
«Եթե դուք տեսել երբևէ տեսել եք պարահանդեսի բացումը, ապա դուք միշտ տեսել եք, որ վերջում քնիքսեն է կատարվում: Նախ խոնարհվել է ՌԴ նախագահը, իսկ ես պատասխանել եմ նրան քնիքսենով»,- ասել է Քնայսլը: