Այս պահին ամբողջությամբ «Աշխատանքային օրենսգիրք»-ը հետ ենք կանչել, որպեսզի վերանայենք և խնդրահարույց դրույթներին անդրադարձ կատարենք: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով աշխատանքային օրենսգրքի փոփոխության ընթացքին:
Ինչ վերաբերում է խնդրին, որ չեղարկել էին արտաժամյա, վնասակար ու առանձնահատուկ վնասակար աշխատանքի համար պարտադիր լրացուցիչ վճարումները, Թանդիլյանն ասաց, թե համակարծիք է, որ իրավակիրառ պրակտիկան տարբերվում է նրանից, ինչի ցանկացել է հասնել նախարարությունն այդ փոփոխություններով:
«Այստեղ լայն քննարկման առարկա է աշխատանքային տեսչության գործառույթն ընդլայնելու, ճիշտ ձևով վերափոխելու հարցը, այսինքն՝ ունենալ իրավիճակ, որ տեսչությունը պաշտպանի աշխատողի իրավունքներն աշխատավայրում:
Այս առումով շատ դժգոհություններ ենք ստանում՝ այդ տեսչության գործառույթը դադարեցնելու հետ կապված»,- ասաց Թանդիլյանը:
Միևնույն ժամանակ նախարարը կարծում է, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե աշխատանքային տեսչությունը ժամանակին ինչ գործառույթ է կատարել: Նրա գնահատմամբ՝ այս տեսությունը գործատուներին պատժելու լրացուցիչ գործիք ու մահակ էր: Սակայն, Մանե Թանդիլյանը հավելեց, որ այս խնդրի կարգավորման համար, կարծես, լուծում են գտել:
«Որպեսզի աշխատանքային տեսչությունն իր նպատակին ծառայի և դառնա աշխատողների իրավունքների պաշտպան աշխատավայրում, նախատեսում ենք փոփոխություն: Փոփոխությունն այն է, որ այս տեսչությունն առողջապահության տեսչության մեջ ներառենք, տանք այնպիսի ֆունկցիա, որ կարողանան կանխարգելել աշխատողների իրավունքների խախտումն աշխատավայրում: Սա իր հետ բերելու է լուծումներ նաև գիշերային աշխատակիցների և այլ խնդիրների հետ կապված»,- ընդգծեց նախարարը:
Թանդիլյանը նկատեց, որ տեսչության փակման հիմքում պատճառաբանությունն էր, թե իրավապրակտիկան չկա, հետևաբար, կարող են չլինել նաև իրավական դրույթները: Բայց Թանդիլյանն այս հարցում էլ այլ տեսակետ ունի և գտնում է, որ պետք է կարողանալ այնպիսի միջավայր ու մթնոլորտ ստեղծել, որ գործատուները չգնան աշխատողների իրավունքների խախտման ճանապարհով: Նախարարի խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքում այլ փոփոխություններ ևս նախատեսվում են:
«Բացի սա, քննարկում ենք նաև միջին աշխատավարձի, արձակուրդային աշխատավարձ և նման բարդ մեխանիզմներ, որոնք առկա են: Կա մոտեցում, որ այս բարդ մեխանիզմները պետք է պարզեցնել»,- եզրափակեց Մանե Թանդիլյանը:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03