Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ կներկայացնի ԱՄՆ-ի վերաբերյալ Գերմանիայի արտաքին քաղաքական նոր ռազմավարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նոր ռազմավարությունն առաջ տանելու համար Մաասը մտադիր է օգտվել ԱՄՆ-ում հոկտեմբերի 3-ից մեկնարկող Գերմանիայի տարվանից։
«Արդեն վաղուց եկել է ժամանակը վերագնահատելու տրանսատլանտյան գործընկերությունը՝ սթափ, քննադատաբար և անգամ՝ ինքնաքննադատաբար»,- ասել է նախարարն օգոստոսի 25-ին Բեռլինում՝ ԱՄՆ-ում Գերմանիայի տարվա մեկնարկի առնչությամբ կազմակերպված միջոցառմանը։
Ավելի վաղ Մաասը Handelsblatt թերթում հրապարակված իր հոդվածում նշել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան տարիների ընթացքում աստիճանաբար հեռանում են իրարից, իսկ շահերի և արժեքների ընդհանրությունն աստիճանաբար վերանում է։ Արտգործնախարարը նշել է, որ Արևելքի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է դեռ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց առաջ և դեմ է արտահայտվել այն ռազմավարությանը, որը ենթադրում է, որ Եվրոպան պետք է սպասի Միացյալ Նահանգներում իշխանափոխության։
Վաշինգտոնի հետ նոր հարաբերությունների հիմքում Մաասն առաջարկել է վերցնել հավասարակշռված համագործակցության գաղափարը, իսկ գերմանական արտաքին քաղաքականության գլխավոր նպատակ է անվանել ուժեղ և անկախ Եվրոպայի ստեղծումը։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44