Օրերս պաշտոկան այցով Երևան այցելեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան տեղի ունեցավ նրա հարավկովկասյան շրջայցի շրջանակներում, որի ընթացքում Մերկելը նաև ուղևորվեց Վրաստան և Ադրբեջան: Երևանում Գերմանիայի կանցլերը հանդիպում ու զրույց ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի հետ, ՀՀ վարչապետի հետ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցեց և այցելելով Ծիծեռնակաբերդ հարգեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:
Գերմանիան համարվում է աշխարհում Հայաստանի երրորդ, իսկ Եվրոպայում առաջին առևտրական գործընկերը:
Հայ փորձագետները Մերկելի հայաստանյան այցի արդյունքների մասին տարբեր տեսակետներ են հնչրեցրել:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցի կապակցությամբ համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը խնդիրներ բարձրացրել էր, բայց ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով` պատասխանները հնչեցին բավականին չեզոք, եթե չասենք թույլ ։
Քաղաքագետը կարևոր է համարում այն, որ հայկական կողմը նախաձեռնողականություն է, ցուցաբերել և բարձրացրել հարցեր, որոնք նախկինում չեն բարձրացվել։
Ինչ վերաբերում է հայ- գերմանական տնտեսական հարաբերություններին, ապա Մարտիրոսյանը կարծում է, որ գերմանական ընկերությունները, ինչպես նաև գերանական կառավարությունը կարող են շահեր ունենալ Հայաստանում ներդրումներ կատարելու առումով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցնել Անգելա Մերկելի հանդիպումը շատ կարևոր էր առաջին հերթին այն առումով, որ չի դրժվել նախկին պայմանավորվածությունը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ Մերկելի՝ Հայաստան կատարած այցը որևէ դրական փոփոխություն չի բերելու երկու պետությունների փոխհարաբերություններում, քանի որ այն զուտ արարողակարգային էր: Ինչ վերաբերում է հարցին, որ կանցնելը Վրաստան եկավ 200 մլն եվրո արժողության ծրագրով, իսկ ՀՀ-ի հետ կապված որևէ ծրագիր չկար, Պողոսյանն ասաց, որ Վրաստանի հետ այդ ծրագիրը վաղուց էր քննարկված:
«Վրաստանի հետ արդեն իսկ եղել էին նախնական պայմանավորվածություններ, արդեն իսկ կային ծրագրեր գործնական գումարային արտահայտությամբ, իսկ մենք այս հանդիպմամբ ձեռք բերեցինք այդ պայմանավորվածությունները:
Այսպես ասած՝ հիմա գնդակը մեր դաշտում է, որ մենք նախապատրաստենք այդ ծրագրերը, հետևողական գնանք, իսկ Գերմանիան ստանձնել է պարտականություն՝ այդ ծրագրերն առաջ տանելու»,- ասաց նա:
Վերջինիս ուշադրությունը գրավել է նաև այն, որ Անգելա Մերկելը խոսել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի կյանքի կոչմանն օժանդակելու մասին: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ Գերմանիան ամեն ինչ կանի, ինչպես նաև համապատասխան միջոցներ կտրամադրի, եթե ՀՀ-ն այդ բարեփոխումներն առաջ տանի:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարն, անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ-ն կցանկանա, որ ՀՀ-ն կատարի ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները, ասաց, որ, եթե ցանկանար խանգարել, ապա նախկինում խանգարած կիներ: Պողոսյանի գնահատմամբ՝ ՌԴ-ն շատ փայլուն պատկերացնում է, որ այս բարեփոխումներն ուղղված չեն իր դեմ, դրա համար էլ համաձայնագիրը ստորագրվել է: Նա նաև հիշեց Անգելա Մերկելի այն միտքը, որ յուրահատուկ է ՀՀ-ի դերը՝ լինել ՌԴ ռազմավարական դաշնակից, բայց ունենալ պայմանագիր ԵՄ-ի հետ:
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03