Վաղ առավոտից Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում։ Քաղաքի երթևեկությունը կաթվածահար է եղել, քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը նշեց, որ խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար շուտով կլինի Արմավիր քաղաքում:
Արմեն Փամբուկչյանը նշեց, որ ըստ նախնական տվյալների՝ վարորդները բողոքում են գծատերերի՝ օրվա պլանի բարձրացումից։
«Այս հարաբերությունները իրենք իրար մեջ են կարգավորում, իսկ մեր մրցույթի ժամանակ նշվում է, թե ինչ գումարով պետք է սպասարկի երթուղին։ Մնացածը գծատիրոջ և վարորդների միջև լուծվող հարց է»,- նշեց Արմեն Փամբուկչյանը։
Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը գծատերերի հետ է, վարորդները պլանային վարձի իջեցում են պահանջում։ Նա նշեց, որ փոխնախարարը քիչ հետո կլինի քաղաքում, և խնդիրը լուծում կստանա։
Այս պահին, նրա խոսքով, Արմավիր-Երևան երթուղին սպասարկող գազելներով ուղևորափոխադրում չի իրականացվում։
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03