ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա հարցազրույցում հայտնած այն մտքին, որ ինքը դեմ է եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությանը և այլ թեկնածություններ էին առաջարկում:
«Այս հայտարարությունը ուշագրավ է և արժանի ավելի մանրամասն վերլուծության:
Նախ, կարծում եմ, Բելառուսի նախագահը մինչև վերջ չի բացել թեման,և առավել հակված եմ մտածելու, որ Բելառուսը դեմ է եղել առհասարակ Հայաստանի նախագահությանը այդ կազմակերպության շրջանակներում: Դրված խնդիրը, վստահաբար, անձի ընտրության հարց չէր, քանզի եթե նախագահությունը պիտի անցներ Հայաստանին, ապա այլ երկրի ղեկավար Հայաստանից այլ թեկնածուների անուններ տալ չէր կարող:
Տվյալ բացահայտումն ընդգծում է այն դիվանագիտական ջանքերը, որ գործադրել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին հօգուտ մեր երկրի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը լուծելու համար:
Ինչպես կրկին տեսանելի դարձավ Բելառուսի նախագահի հարցազրույցից, Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը և դրա մեխանիզմը մեծապես ազդել են ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների վրա և խոցել են ՀԱՊԿ-ի հեղինակությունը:
ՀԱՊԿ-ում մեր դիրքերի պահպանման խնդիրը լրացուցիչ արդիականություն է ստանում ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրների կարգավիճակ սահմանելու հարցի ֆոնին և Ադրբեջանում քննարկվող ՀԱՊԿ-ին հնարավոր անդամության հարցի համատեքստում:
Ի մի բերելով վերոհիշյալը՝ պարզ է դառնում, որ Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ: Ակհնայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները, անկախ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործի ընթացքից, պարտավոր են ջանքեր գործադրել այդ սկանդալից հետո ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու քվոտան պահելու համար», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտյանը:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15