Հանրահայտ երգչուհի Սիան Rolling Stone ամսագրի հետ զրույցում պատմել է՝ ինչպես է մի օր հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և մերժել նրան լուսանկարվելու հարցում։
2015 թվականին Saturday Night Live հեռուստաշոուի եթերներից մեկը, որում ելույթ է ունեցել երգչուհին, վարել է Դոնալդ Թրամփը, որն այդ ժամանակ դեռ ԱՄՆ նախագահը չէր։ Նկարահանումների ավարտից հետո, երբ Սիան վերադառնալիս է եղել հանդերձարան, լսել է իր անունը։ Շրջվելով՝ տեսել է Թրամփին։
«Մենք պետք է լուսանկարվենք»,- ասել է ապագա նախագահը։ Սակայն երգչուհին հրաժարվել է լուսանկարվել Թրամփի հետ՝ հայտնելով իր որոշման պատճառը։
«Դուք դեմ չե՞ք լինի, եթե մենք չանենք դա։ Իմ երկրպագուների շրջանում շատ են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ու մեքսիկացիները, չեմ ուզում, որ նրանք մտածեն, թե ես ձեզ աջակցում եմ»,- ասել է նա Թրամփին։
Մի փոքր մտածելուց հետո ապագա նախագահը համաձայնել է։ Սիան պատմել է, որ Թրամփը չի բարկացել և ըմբռնումով է մոտեցել իր ասածին։ Սիան հավելել է, որ միջադեպից հետո իր մոտ ստամոքսի «հրեշավոր» խանգարում է տեղի ունեցել։
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03