Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը ողջունել է Մարտին Զոնեբորնին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանում նրա հայանպաստ գործունեության համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին և այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Վարչապետն անդրադարձել է ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում, և նոր կառավարության քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի անկախությանը, տնտեսության ոլորտում մենաշնորհների վերացմանը և նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս բարեփոխումները հնարավորություն կտան Հայաստանին լինել ավելի ժողովրդավար, ավելի անվտանգ և ավելի հաջողակ:
Մարտին Զոնեբորնը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական գործընթացները և տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած ռեֆորմները: Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունների օրակարգը հաջողելու գործում կողմերը կարևորել են Եվրոպական միության և եվրոպական կառույցների աջակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում:
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03