Օրերս կյանքից հեռացած ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը մահից առաջ վերջին անգամ դիմել է ԱՄՆ-ի քաղաքացիներին: Քաղաքական գործչի խոսքերը հրապարակել է NBC-ն:
Իր հաղորդագրության մեջ ՄքՔեյնը շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին «իրենց ծառայելու պատվի և այն կյանքի համար, որը նա կարողացել է թույլ տալ իրեն բանակում և քաղաքականությունում անցկացրած տարիների շնորհիվ»:
«Ես ջանում էի պատվով ծառայել մեր երկրին: Ես սխալներ եմ գործել, սակայն հույս ունեմ, որ իմ սերն Ամերիկայի հանդեպ կգերազանցի դրանց»,- գրել է սենատորը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն «ավելի քան պատմության ընթացքում որևէ մեկն օգնել է շատ մարդկանց ազատվել աղքատությունից ու բռնապետությունից»:
«Մենք աշխարհում մեծագույն երկրի քաղաքացիներն ենք, իդեալների ազգը: Մենք օրհնված ենք և օրհնություն ենք բերում մարդկությանը, երբ պաշտպանում ենք մեր իդեալները մեզ մոտ և ամբողջ աշխարհում»,- հայտարարել է ՄքՔեյնը:
Հիշեցնենք, որ 81-ամյա հանրապետական սենատորը կյանքից հեռացել է օգոստոսի 25-ին՝ Արիզոնայի իր տանը: Նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ ու հազվագյուտ տեսակ, սակայն օրեր առաջ հայտնի էր դարձել, որ սենատորը որոշում է կայացրել դադարեցնել ուռուցքի բուժումը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55