Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սեպտեմբերի սկզբին կսկսի 6 մլրդ դոլարի չափով օգնության տրամադրումը սահմանված մաքսատուրքերի պատճառով տուժած ֆերմերներին։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍգործակալությունը, ասվում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ։
Այդ գումարից $4,7 մլրդ-ն կհատկացվի եգիպտացորեն, բամբակ, կաթնամթերք, սոյա, ցորեն արտադրողներին։ Նախարարությունը նաև մաքսատուրքերից տուժածներից $1,2 մլրդ-ի ապրանք կգնի և բարեգործական հիմնադրամների միջոցով կբաժանի անապահովներին։
Եվս 200 մլն դոլար կտրամադրվի ֆերմերների համար օտարերկրյա շուկաներին հասանելիություն ապահովելու նպատակով, որը կարվի գյուղատնտեսական արտադրանքի վաճառքին աջակցության ծրագրի շրջանակում։
«Կարևոր է հիշել, որ այս ամենը կարելի է չեղարկել թեկուզ վաղը, եթե Չինաստանը և այլ երկրներ վերանայեն (առևտրում) իրենց վարքագիծը»,- ասել է գյուղատնտեսության նախարար Սոննի Պերդյուն։
Ավելի վաղ The Washington Post թերթը հայտնել էր, որ գյուղմթերք արտադրողները բողոքում են, որ Չինաստանի և այլ երկրների գործողությունները, որոնք արվում են ի պատասխան ԱՄՆ-ի վարած պաշտպանական քաղաքականության, կարող են իրենց բավականին մեծ գումարներ արժենալ։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55