Արա Բաբլոյանը ոչ թե հայտարարել է, որ ընտրությունները լինեն 1 տարուց, այլ հղում է արել Կառավարության ծրագրին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Միևնույն ժամանակ նա նկատեց, թե ինչ կլինի 6 տարի հետո կամ 1 տարի հետո, որևէ մեկն ասել չի կարող:
«ՀՀԿ-ն այս ուղղությամբ որևէ քննարկում չի արել, պառլամենտը կպաշտոնավորի մինչև 2022 թ.-ն, թե կլինեն արտահերթ ընտրություններ, դա կապված է քաղաքական ուժերի բանակցություններից, ներքաղաքական ու արտաքին քաղաքական մարտահրավերներից, սակայն այսօր ես պատրաստ չեմ այդ հարցին վերջնական պատասխան տալ»,- ասաց նա:
Շարմազանովի համար Բաբլոյան-Փաշինյան հանդիպումն ավելի կարևոր էր, ոչ թե ընտրությունների մասին խոսակցությամբ, այլ նրանով, որ ի ցույց դրվեց, որ ԱԺ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կցորդը չէ, այլ Օրենսդիր մարմինն առանձին իշխանության ճյուղ է:
«Որևէ մեկն իրավունք չունի և թույլ չենք տա, որ պատգամավորների ու ԱԺ-ի վրա մատ թափ տան, և փորձեն իրենց սեփական օրակարգը սպառնալիքներով ու շանտաժով անցկացնել: Մենք պատրաստ ենք երկխոսության, քաղաքականությունն ինքը երկխոսության արդյունք և ցանկացած հարցի շուրջ մենք պատրաստ ենք քննարկում իրականացնել մեր կառավարության հարգելի գործընկերների հետ: Մենք պատրաստ ենք բանակցել, բայց ոչ ընդունել նրանց գերակայությունը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը գտնում է, որ ժողովրդավարությունը նախևառաջ իշխանությունների տարանջատման սկզբունքն է:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44