ՀՅԴ-ն չի պատրաստվում հակասահմանադրական որեւէ միջոցառման մասնակից դառնալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Մենք պետք է շարունակենք մնալ այն հիմքի վրա, որ մեր երկրում գործում են օրենսդրական կարգավորումներ, Սահմանադրություն, եւ դա որեւէ ձեւով շրջանցելը ոչ միայն անընդունելի է, այլ ամբողջ աշխարհը մեզ չի հասկանա»,- շեշտեց նա:
Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Հայաստանը ճանապարհ է անցել, ստեղծել օրենսդրական դաշտ, որը մեկ օրում ոչնչացնել հնարավոր չէ: Ավելին՝ համոզմունք հայտնեց, որ հենց այդ ոգին է հաղթել, երբ հանդիպել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկած սահմանադրական փոփոխություններին՝ ասաց. «Բոլոր այն գաղափարները, որոնք հնչել են հրապարակում, քննարկելու կարգ ունեն, ձեւ ունեն, եւ եթե բերվում են օրակարգ, ոչ ոք չի պատրաստվում դրանից խուսափել: Բայց դատարաններ կան, պետական մարմիններ կան, եւ դրանք մեկ օրում համարել, որ գոյություն չունեն, ճիշտ ճանապարհ չէ: Ես չեմ կարծում, որ վարչապետը դա նկատի ունի, քանի որ ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լավատեսությունն այդ առումով ավելի մեծացել է»։
Ռուստամյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այսօր մեկ ճանապարհ ունեն, որի մասին բոլորը հրապարակավ հայտարարում են. դա երկու անգամ խորհրդարանի կողմից վարչապետ չընտրելն է: Եթե գնալու են մյուս ճանապարհով, այդ ճանապարհը չի արագացնելու արտահերթ ընտրությունների անցկացումը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը խոսեց Փաշինյանի՝ հրապարակում հնչեցրած մտահոգության մասին, թե ՀՀԿ-ն կարող է թաքուն իր վարչապետին ընտրել. «Չեմ կարծում, թե այդ մտավախությունները տեղին են: Եթե ինչ-որ դավադրություններ են տեսնում, ինչը վարչապետի խոսքից կարելի է նկատել, ես դրա հիմքերը չեմ տեսնում: Առայժմ այդպիսի բան չի երեւացել, որ մի բան պայմանավորվենք եւ չարվի»:
Նա համոզմունք հայտնեց, որ Ազգային ժողովն իր այսօրվա կարգավիճակով որեւէ կերպ չի խոչընդոտում գործադիրի աշխատանքներին. «Ես այսօր Ազգային ժողովին չեմ տեսնում ապակառուցողական վիճակի մեջ»։
Ռուստամյանը շեշտեց. եթե այդ կասկածանքը փարատելու համար սահմանադրական փոփոխությունների ճանապարհն է ընտրվում, դա նորից պետք է ԱԺ-ով անցկացվի. «Դրա համար 70 ձայն է պետք, էլի նույն ԱԺ-ն պետք է անի, չէ՞: Եթե նախապես կա այն տպավորությունը, որ այստեղ ինչ-որ դավադրություններ կան, 70 ձայնի դեպքում չի աշխատո՞ւմ այդ դավադրությունը։ Եթե ժողովուրդն է որոշում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, ամբողջ աշխարհը ժողովրդի իշխանությունը հասկանում է մեկ ձեւով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ: Չի կարող հրապարակի որոշումը համարվել ամբողջ ժողովրդի որոշում»:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01