Իրանի հատուկ ծառայությունները տասնյակ լրտեսների են ձերբակալել։ Այդ մասին հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին, փոխանցում է РИА Новостиգործակալությունը։
«Ես պարբերաբար ասել եմ հաղորդել մեզ երկքաղաքացիություն ունեցող անձանց մասին։ Հակահետախուզությունը բավականին հաջող էր, մեզ հաջողվել է բացահայտել ու ձերբակալել տասնյակ լրտեսների տարբեր կառույցներում»,- հայտնել է նախարարը՝ չնշելով, սակայն, թե երբ և ինչ ժամանակահատվածում են իրականացվել տվյալ գործողությունները։
Նա նաև հայտնել է, որ հատուկ ծառայություններին անցյալ տարվա ընթացքում հաջողվել է խափանել 230 ահաբեկչական բջջի գործունեություն, իսկ այս ամիս Իրանում կանխվել են ահաբեկչական գործողություններ մի շարք հանրային վայրերում՝ համալսարաններում ու մետրոյում։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ խոսքը հնարավոր ահաբեկչական պայթյունների մասին է։
Բացի այդ՝ նախարար Ալավին նշել է, որ շուրջ 32 ահաբեկչական խմբեր ձգտել են Իրանում ստեղծել նույն իրավիճակը, ինչ Սիրիայում։ Մասնավորապես՝ շիա և սուննի մահմեդականների բախում հրահրել։
«Նրանք ցանկանում էին սպանել 5 սուննի աստվածաբանի՝ այդպիսով հրահրելով պատերազմ սուննիների ու շիաների միջև»,- պնդել է Ալավին։
Նա հավելել է, որ այս ամիս նրանց հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի ձերբակալել Իրանի հարավում, իսկ ավելի վաղ լուրջ կորուստներ պատճառել նրանց նաև Թեհրանում։
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03