Քաղաքական ուժերի ազդեցությունը դպրոցներում պետք է լինի զրո: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, Մոսկվայի տանը, Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով անդրադարձել է կրթության ոլորտում նախարարության աշխատանքներին։ Կարեւորագույն շեշտադրումը, որից սկսեց խորհրդակցությունը, դպրոցների ապաքաղաքականացումն է։
«Հանրակրթության նահանջի կարեւորագույն պատճառներից մեկը եղել է դպրոցների քաղաքականացվածությունը։ Ներկայում քաղաքական ուժերի ազդեցությունը զրո պետք է լինի դպրոցներում, զրո։ Այն դպրոցներում, որտեղ սա չի լինի, որտեղ տեղի իշխանությունները, նախկին եւ ներկա օլիգարխները կփորձեն որեւէ կերպ միջամտել դպրոցի գործերին, Կրթության եւ գիտության նախարարությունը, կարծում եմ նաեւ Երեւանի քաղաքապետարանը կմիանա, կմիջամտի եւ այդ ազդեցությունը նորից կիջեցնի մինչեւ 0»,- ասաց նախարար Հարությունյանը։
Նախարարի խոսքով, բարեփոխումների հիմնական ուղղություններից է դպրոցների խորհուրդների ձեւավորուման կարգի փոփոխությունը։ Նրա խոսքով, դպրոցների խորհուրդները վերածվել էին վարչական շրջանների, տեղի բիզնեսմենների, երբեմն նաեւ տնօրենների ազդեցության օղակների եւ գործում էին բացառապես այդ օղակների թելադրանքով։
«Հիմա էլ կան որոշ այդպիսի խորհուրդներ, բայց կարգը փոխելով այդ արատավոր համակարգը ամբողջությամբ արմատախիլ կարվի։ Արմատախիլ»,- ընդգծեց նախարարը։
Արայիկ Հարությունյանը խնդրեց տնօրեններին՝ օժանդակել գործընթացին։
«Ես ուզում եմ ասել, որ այն տնօրենները, որոնք նոր ժամանակների այս բարեփոխումների ոգով կտարվեն եւ կրողը կդառնան, կլինեն իմ գործընկերը եւ ես կանեմ առավելագույնը իմ լիազորությունների սահմաններում, առավելագույնը՝ նրանց օժանդակելու, օգնելու համար։
Բայց մյուս դեպքերում, թե քաղաքային իշխանության, թե կրթության նախարարության արձագանքը կլինի միանգամայն այլ»,- շեշտեց նախարարը։
Տեղեկացրեց նաեւ, որ տնօրենների ընտրության կարգի եւ ուսուցիչների մրցույթների հարցում եւս մտադիր են փոփոխություն անել։
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03