ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԻԱՅՆ ԸՆԴԳԾԵՑ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԻ ԱՆՀԻՄՆ ԼԻՆԵԼԸ
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր էի ուղղել, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտնի սկանդալային շրջաբերականի հետ:
Այսօր ստացել եմ պատասխանը, որն ինչպես խոստացել եմ, հանրայնացնում եմ (տես ստորև):
Վարչապետի պատասխան գրության հեղինակները փորձել են իրավական հիմքեր ապահովել այդ շրջաբերականի համար, սակայն ողջ ներուժով ամրապնդել են իմ քննադատության հիմքերը, այս անգամ, նաև իրավական դաշտում շրջաբերականի ապօրինի լինելու հանգամանքը ընդգծելով:
1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Փոխվարչապետի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախարարի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին։
Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը հասցեագրված է ոչ միայն ՀՀ կառավարության անդամներին, այլև՝ Կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին, Վարչապետի ենթակա մարմինների ղեկավարներին։
2. Միևնույն ժամանակ հանձնարարականի տեքստում նույն հիմքով հանձնարարական է տրվում նաև վերոգրյալ մարմինների աշխատակիցներին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, վերոգրյալ օրենքը պահանջ նախատեսում է միայն փոխվարչապետերի և նախարարների համար, ընդ որում` խոսքը վերաբերում է միայն հրապարակային ելույթներին։
3. Ինչ վերաբերում է պետական մարմինների աշխատակիցներին, ապա վերջիններիս համար` որպես հանրային ծառայողների պարտականություն նախատեսված է միայն պահպանել քաղաքական չեզոքություն («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված), ինչը նշանակում է, որ բացի քաղաքական հարցերից նրանք ազատ են իրենց դիրքորոշումը հայտնել, հետևաբար չեն կարող պատասխանատվության ենթարկել իրենց արտահայտած կարծիքի համար։ Ընդ որում, կառավարության պատասխանում որպես պատասխանատվության հիմք նշված է իրավական տեսանկյունից նոնսենս հանդիսացող կարգը:
4. Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակարգի 121 հոդվածի համաձայն, վարչապետի աշխատակազմում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ վարչապետը մակագրությամբ հանձնարարականներ է տալիս պետական կառավարման համակարգի մարմիններին` անմիջականորեն կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջոցով: Սակայան խնդրո առարկայի կապակցությամբ նման որևէ գրություն վարչապետի պատասխանին կցված չէ:
5. Վարչապետը չի պատասխանել նաև իմ հարցին, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից նման կարգ սահմանելու իրավասության հետ:
Վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը ոչ միան սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը և տեղեկատվության ազատությունը, այլև համահունչ չէ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03