Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին երեք զինված անձ հարձակվել էին վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող տան վրա:
Մեզ պատմեցին, որ Մկրտումյանը, որդին՝ Գոռը, և կինը հեռուստացույց դիտելիս են եղել, երբ որդին նկատել է, որ դիմակներով ինչ-որ անձինք փորձում են բացել դարպասի դուռը: Արման Մկրտումյանը դուրս է եկել, որ տեսնի, թե ովքեր են, որդին գնացել է գազային ատրճանակը բերելու: Երբ Մկրտումյանը բացել է դուռը, զինված անձանցից մեկն ավտոմատն ուղղել է նրա վրա:
Որդին կողքից մոտեցել է և կրակել զենքը պահած մարդու ուղիղ դեմքին: Հետևում գտնվող երկու զինված անձինք սկսել են աջուձախ կրակել, ապա վախենալով՝ փախել են:
Մկրտումյանը ձեռքը գցել է և փորձել է խլել առաջին պլանում հայտնվածի ձեռքի ավտոմատը: Սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք: Ասում են՝ բոլորը մարմնական վնասվածքներ են ստացել:
Բայց հայր և որդի Մկրտումյաններին հաջողվել է հարձակվողներից առաջինին բռնել, վնասազերծել ու հանձնել ոստիկաններին:
Հետագայում պարզվել է, որ նա Գյումրիի բնակիչ 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է:
Մեզ ասացին նաև, որ նա իր նախնական ցուցմունքում ասել է, որ կազմակերպիչներն իրեն փող էին խոստացել հարձակմանը մասնակցելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44