ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Երևանի ավագանու ընտրությունները լավ քննություն են կառավարության համար և այն պետք է վերջինիս համար ստանա գերազանց գնահատական: Այդ մասին Փաշինյանը նշեց կառավարության նիստում՝ ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացնելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ:
Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության կարևորությանը, նշեց. «Կարծում եմ՝ ոչ թե զգալիորեն առաջ ենք գնալու, այլ գնալու ենք մինչև այն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա, այսինքն՝ պետք է բացառենք նման երևույթները: Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, այս առումով շատ կարևոր քննություն են մեզ համար, և պետք է այդ քննությանը ստանանք գերազանց»:
Վարչապետն ասաց, որ նախագիծն Ազգային ժողովում, հանձնաժողովում, լիագումար նիստում դեռ 2 ընթերցմամբ քննարկվելու է, և պետք է անել առավելագույնը, որ այն լինի հստակ, տարընթերցումների տեղիք չտվող և առանց անորոշությունների:
«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով Հայաստանում ընտրակաշառք տալը կամ վերցնելը կքրեականացվի: Փաթեթն արժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:
Երևանի ավագանու ընտրությունները անցկացվելու են սեպտեմբերի 23-ին:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01