Հյուսիսային պողոտայի բնակիչներից ոստիկանությունը բողոքներ է ստանում, որ պողոտայում աղմուկը չի դադարում: Պետք է մտնել այդ բնակիչների դրության մեջ:
Այս մասին այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ոստիկանության ծառայողները փողոցում երաժիշտներին արգելում նվագել:
«Բոլորս ուզում ենք մեղադրել ոստիկաններին, մտահոգությունը տեղին է, ես հասկանում եմ այդ մեր քաղաքացիներին և տարբեր օգտատերերին, տեղին է դժգոհությունը, բայց եկե՛ք մի փոքր էլ մտնենք այդ բնակիչների դրության մեջ: Այո՛, կան երկրներ, ես ինքս ականատես եմ եղել, որտեղ կան նմանատիպ փողոցներ, բայց Հյուսիսային պողոտան խիտ բնակեցված է քաղաքացիների համար աղմկոտ է այդ ամենը: Այո, երաժշտություն է, հաճելի է, գեղեցիկ է, բայց ամեն օր աղմուկ է այդ հատվածում»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանապետը հայտնեց, որ բնակիչները երեկ գրավոր շնորհակալություն են հայտնել ոստիկանության կատարած աշխատանքի համար:
«Ես այդ հարցը կարգավորել եմ այլ երկրների փորձով: Ես հանձնարարել եմ, որ մոտենան երաժիշտներին, զգուշացնեն, որ երաժշտության ձայնը բարձր չլինի և այդ ամենն իրականացնեն մինչև 23:00-ն»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:
Ինչ վերաբերում է երեկ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպին, որտեղից վարչական ձերբակալության են ենթարկվել Ուկրաինայի երկու քաղաքացի, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ոստիկանները ստիպված են եղել միջամտել:
«Երկու երաժիշտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, իրենք դա չեն հերքում,հստակ կարող եմ ասել, որ նրանցից մեկը եղել է ոչ սթափ վիճակում, հայհոյանքներ են տվել միմյանց, անցորդները միջամտել են, ոստիկանները ստիպված են եղել միջամտել, և դա օրենքի կարգավորումն է»,- ասաց ոստիկանապետը՝ նշելով, որ Ուկրաինայի քաղաքացիներն ազատ են արձակվել, իրականացվում է վարչական վարույթ:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44