ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ և վարող Ռաֆայել Հովհաննիսյանին և նկարահանող խմբին՝ հաղորդաշարի՝ եթեր դուրս գալու 15-ամյակի կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է հյուրերին հոբելյանի առթիվ և գոհունակությամբ արձանագրել է, որ հաղորդաշարի գոյության ողջ ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ հաստատվել և իրականացվում է արդյունավետ համագործակցություն։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԱԳՆ-ը շարունակելու է աջակցել իրապես հաջողված այդ նախագծին, որը հեղինակների ստեղծագործական մոտեցման շնորհիվ բացահայտում է աշխարհի տարբեր հատվածներում ներկայացված մեր մշակույթն ու ինքնությունը, հայկական Սփյուռքի մեծ ներուժը, ինչպես նաև յուրովի ներկայացնում Հայաստանի դիվանագիտական ծառայությունը:
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը Ռաֆայել Հովհաննիսյանին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով:
«Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարը Հանրային հեռուստաընկերության եթերում է արդեն 15 տարի: Իր գոյության ընթացքում այդ հաղորդաշարի շնորհիվ հեռուստադիտողներին է ներկայացվել Սփյուռքի 200-ից ավելի հայկական եկեղեցի, 600-ից ավելի հայկական հուշարձան, 100-ից ավելի հայկական դպրոց, 350-ից ավելի հայկական միություն, միավորում, մշակութային, եկեղեցական, սպորտային և այլ կազմակերպություններ, հայկական թանգարաններ, գրադարաններ, մասնավոր հավաքածուներ:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44