Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց իր պաշտոնավորման հարյուր օրը: Նա նշեց, որ այս հարյուր օրը, ինչպես վարչապետն է նշել, կարելի է համարել ադապտացիոն շրջան, խնդիրներին ծանոթանալու շրջան, և պատկերավոր ասված՝ հարյուր օրվա մեջ սերմը բերք չի տալիս:
Խոսելով առաջնահերթությունների մասին՝ նախարարն ասաց, որ առաջնահերթ է փոքր ու միջին գյուղացիական տնտեսություններին աջակցությունը:
«Խոսքը սոցիալական աջակցության մասին չէ, այլ որ պետական աջակցությունը սոցիալական աջակցությունից միտված է լինելու եկամտաբեր գյուղատնտեսության անցմանը»,- ասաց նա:
Երկրորդ առաջնահերթությունը Խաչատրյանը համարեց հողերի խոշորացումը և կոոպերացիայի խթանումը: Նա նաև կարևորեց ոռոգման կաթիլային համակարգերի անցումը, անմշակ հողերի կրճատումը, քանի որ հողերի մեկ երրորդը ոչ ըստ նշանակության է օգտագործվում, և այդ ուղղությամբ փորձնական ծրագիր են իրականացնելու, որով աջակցելու են առավել խոցելի համակարգերին:
Առաջնահերթությունների մեջ է ընդգրկվում նաև ժամանակակից ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան:
«Մինչ այս սուբսիդավորման քաղաքականությունը գնացել է առաջինը հումքի սուբսիդավորման ուղղությամբ, երբ պարարտանյութ էինք տալիս, սուբսիդավորված գներով սերմացու, դիզելային վառելիք, իսկ հիմա փոքր–ինչ այլ ուղղությամբ ենք ուզում գնալ, որ վերջնական սպառողին ենք տալիս աջակցությունը, և ինքն է որոշում՝ ումից ինչ դիզվառելիք, սերմացու գնի»,- ասաց նա և նշեց, որ տոկոսադրույքի սուբսիդավորման վերաբերյալ ևս ծրագիր ունեն և ցանկություն ունեն, որ կապիտալի սուբսիդավորում իրականացվի:
Արթուր Խաչատրյանը կարևորեց նաև խորհրդատվական ծառայությունները, սառնարանային տնտեսությունների զարգացումը, ինչը կնվազեցնի սեզոնայնությունը:
Պատասխանելով հարցին, թե Վրաստանի կողմից ցորենի տեղափոխման սահմանափակումներն ինչպես կանդրադառնան գների վրա, նախարարն ասաց, որ այդ սահմանափակումը գործում է բոլոր երկրների համար, և հիմնավորումն այն է, որ Լարսի անցումը մեծ մեքենաները վնասում են: «Ներկայումս համապատասխան գերատեսչություններում բանակցություններ են գնում, որ որոշակի զեղչեր ստանան երկաթգծից, որ փոխադրման փոփոխությունն էական ազդեցություն չունենա ցորենի գների վրա: Եթե զեղչն էական լինի՝ գների թանկացում, հնարավոր է, չլինի, իսկ եթե զեղչ չլինի, որոշ հաշվարկներով՝ հնարավոր է՝ կգ-ը քսանհինգ դրամով թանկանա, բայց դա հոռետեսական ամենավատ հաշվարկներն են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հացահատիկի առումով Հայաստանի ինքնաբավ լինելուն, ապա նա հարց բարձրացրեց, որ եթե հողատարածքի վրա կարելի է աճեցնել ավելի բարձրարժեք մշակաբույս, և դա մասնավորին է պատկանում, ինչո՞ւ պետք է նա նվազ եկամուտ ապահովող ցորեն աճեցնի: Նա ասաց, որ իրենց խնդիրն է ավելի ցածրարժեք մշակաբույսից անցում կատարեն բարձրարժեքի, իսկ անմշակ տարածքներում պետք է ցորեն ցանել: Նախարարը տեղեկացրեց, որ 100 տոկոսով ինքնաբավ լինելու խնդիր չի դրվել:
10:25
10:11
09:46
09:23
09:08
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15