Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից:
Bloomberg պորտալին տված հարցազրույցում Թրամփը, խոսելով Թուրքիայում կալանքի տակ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի մասին, նախ նշել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին, քանի որ այդ թեման իր համար առանձնահատուկ է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը հակիրճ անդրադարձել է տեղի ունեցած իրադարձություններին։
«Մարդկային իմաստով մեծ հիասթափության մեջ եմ։ Սակայն տեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ», - ասել է նա։
ԱՄՆ առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Էրդողանի հետ պայմանավորվածության հիման վրա օգնել է Իսրայելում կալանավորված Թուրքիայի քաղաքացուն հետ ուղարկել հայրենիք, սակայն փոխարենն Էրդողանը խախտել է խոստումն ու չի արտահանձնել Բրանսոնին։
Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ կարծում էր, թե համաձայնության է եկել Էրդողանի հետ, սակայն սխալվել է։
Հիշեցնենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:
Կինն ավելի ուշ ազատ է արձակվել։
Բրանսոնին նաև մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:
Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03