AT-121 նոր փորրձարարական քիմիական միացությունը, որը մշակել են ԱՄՆ-ից գիտնականները, մորֆինից ավելի ուժեղ է ցավազրկում, սակայն վարժվածություն չի առաջացնում եւ այլ վտանգավոր կողմնակի էֆեկտներ չունի: Հետազոտությունը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում:
«Մեր հետազոտության մեջ մենք հայտնաբերել ենք, որ AT-121-ն անվտանգ է եւ վարժվածություն չի առաջացնում, ինչպես նաեւ ցավի դեմ արդյունավետ միջոց է,- պարզաբանել է դեղագործ Մեյ Չուան Կոն՝ Ուեյկ Ֆորեսթի համալսարանին առընթեր Բապտիստական բժշկական կենտրոնից: - Բացի դրանից, այս միացությունն արդյունավետ է դեղատոմսային ափիոնայինների հնարավոր չարաշահումը կանխելու համար՝ այնպես, ինչպես հերոինային կախվածության դեպքում բուպրենորֆինն օգտագործվում է փոխարինող թերապիայում, ուստի մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի այն կիրառել ինչպես ցավի, այնպես էլ ափիոնայինների չարաշահման բուժման ժամանակ»:
Կոն եւ նրա գործընկերները AT-121-ը մշակել են՝ փորձելով գտնել մոլեկուլը, որը կազդեր ուղեղում առանցքային ռեցեպտորների վրա՝ «մյու» ափինոային ռեցեպտորի, որի վրա ազդում են ավանդական ափիոնայինները եւ դեղատոմսային ցավազրկողները, եւ նոնիցեպտորների, որոնք կարգավորում են ուղեղի տարբեր ակտիվությունները՝ ներառյալ վարժվածության եւ քիմիական կախվածության զգացումը:
Տեսականորեն ագոնիստը, որին հաջողվում է կապվել այս երկու ռեցեպտորներին, կարող է խթանել ցավի թեթեւացման զգացողությունը՝ չառաջացնելով լուրջ վարժվածություն, որը հաճախ առաջացնում են ափիոնայինները:
«Մենք մշակել ենք AT-121-ը, որը ընդունելի հաշվեկշռում երկու ազդեցությունը համատեղում է մեկ մոլեկուլում, ինչը, մեր կարծիքով, դեղագործական լավագույն ռազմավարությունն է, քան միաժամանակ երկու դեղամիջոցի ընդունումը»,- ասում է Կոն:
Ավելի վաղ կատարված թեստերի արդյունքները դրական են եղել: Մակակ-ռեզուսների վրա փորձերի ժամանակ AT-121-ը ցավը մեղմել է մորֆինի նման, սակայն 100 անգամ ավելի ցածր դոզաների պարագայում: Ընդ որում՝ վարժվածություն չի առաջացել: Ավելին՝ երբ դեղամիջոցը տվել են ափիոնային օկսիկոդոնից կախվածությամբ կենդանիներին, այն դրա մակարդակը նվազեցրել է: Սա կարող է նշանակել, որ AT-121-ը հիվանդներին կարող է օգնել ազատվել այլ դեղամիջոցներից կախվածությունից եւ դրա հետ մեկտեղ ստանալ ցավազրկող թերապիա: Դեղամիջոցը ուրիշ առավելություններ էլ ունի: Նույնիսկ AT-121-ի բարձր դոզաները չեն առաջացնում շնչառության բարդություններ կամ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ:
Իհարկե, այս ամենը հնարավոր կլինի, եթե միացությունը այնքան արդյունավետ լինի մարդկանց վրա կիրառելիս, որքան կապիկների:
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03