Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ ներկայացրեց ոլորտի զարգացմանը առաջնահերթությունները։ Առաջինն, ըստ նրա, վերաբերում է փոքր ու միջին գյուղացիական տնտեսություններին աջակցությանը:
«Պետական աջակցությունը միտված է լինելու սոցիալական աջակցությունից եկամտաբեր գյուղատնտեսության անցմանը, արդյունավետությանը»,- ասաց նա:
Երկրորդը վերաբերում է հողերի խոշորացմանն ու կոոպերացիաների ստեղծմանը:
«Մեզ համար կարևոր է հողերի խոշորացումը՝ պահպանելով սեփականության իրավունքը։ Եթե սա կարողանանք կատարել, ապա այդ հողերը կկարողանանք ապահովել կաթիլային համակարգով։ Հողերի խոշորացումը հնարավորություն կտա մեծացնել նաև ցանքաշրջանառությունը»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Հաջորդն, ըստ նրա, վերաբերում է անմշակ հողերի կրճատման ու ինտենսիվ ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը. «Գյուղատնտեսությունը առաջ է շարժվում 7 մղոնանոց քայլերով, ցավոք սրտի, մեզ մոտ դեռ այդպես չէ, նոր մոտեցումներն այդքան էլ տարածված չեն»:
Արթուր Խաչատրյանը ներկայացրեց նաև ոլորտի զարգացմանը միտված երեք կարևոր գործիքները: Դրանցից առաջինը վերաբերում է սուբսիդավորմանը:
Ըստ նախարարի՝ մինչ օրս օգտագործվող սուբսիդավորման քաղաքականությունը երկու ուղղությամբ է գնացել. առաջինը հումքի սուբսիդավորումն է, երբ գյուղացիներին սուբսիդավորված գներով տրամադրում էին կալիումական, ֆոսֆորական, ազոտական պարարտանյութ, սերմացու, ինչպես նաև դիզելային վառելիք: Նրա խոսքով՝ հիմա փորձում են այլ մոտեցման գնալ, մասնավորապես, գումարը տրամադրել վերջնական սպառողին, որն էլ որոշի, թե ումից ինչ սերմացու, վառելանյութ կամ պարարտանյութ գնի:
Արթուր Խաչատրյանը նշեց, որ մյուս մոտեցումը կապիտալի սուբսիդավորումն է լինելու: «Հիմա կապիտալի սուբսիդավորման մեխանիզմ ենք առաջարկել, երբ ներկրողը որոշակի սուբսիդիա է ստանում, վերահսկողական գործառույթ էլ պետք է լինի, որ կառուսելի մեխանիզմը չգործի»,- ասաց նա:
Նախարարն անդրադարձավ նաև խորհրդատվական ծառայություններին՝ նշելով, որ այն խորհրդատվությունը որ տրամադրում են, այնքան էլ արդյունավետ չէ, ուստի հստակ հանձնարարական կա՝ մշակել նոր հայեցակարգ: Այդ ծառայություններն, ըստ նրա, պետք է լինի այն շտապօգնությունը, որ գյուղացին երբ ունենա խնդիր, անմիջապես գնա այդ կազմակերպություն, հասկանա՝ խնդիրը որն է և ինչ պետք է անել:
Արթուր Խաչատրյանը խոսեց նաև Վրաստանի կառավարության որոշման մասին, ըստ որի, սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։ Նախարարի խոսքով՝ այդ արգելը գործում է բոլոր երկրների համար, նաև՝ Վրաստանի:
«Հիմնավորումն այն է, որ մեծ մեքենաները վնասում են Լարսի ճանապարհը և առաջարկում են երկաթգծով բեռները տեղափոխել Հայաստան: Հիմա Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև բանակցություններ են ընթանում, որ որոշակի զեղչեր ստանանք երկաթգծից: Այսինքն՝ փոխադրման փոփոխությունն էական ազդեցություն չունենա ցորենի գների վրա: Եթե զեղչն էական լինի՝ գների թանկացում, հնարավոր է, չլինի, իսկ եթե զեղչ չլինի, ապա որոշ հաշվարկներով՝ մեկ կգ ցորենը կթանկանա 25 դրամով: Դա հոռետեսական ամենավատ հաշվարկներն են»,- նշեց Արթուր Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է հացահատիկի առումով Հայաստանի ինքնաբավ լինելուն, գյուղատնտեսության նախարարն ասաց, որ եթե հողատարածքի վրա կարելի է աճեցնել ավելի բարձրարժեք մշակաբույս, և այդ հողը մասնավորին է պատկանում, ինչո՞ւ պետք է նա նվազ եկամուտ ապահովող ցորեն աճեցնի: «Մեր խնդիրն այն է, որ կարողանանք մարդկանց օգնել ավելի ցածրարժեք մշակաբույսից անցում կատարել բարձրարժեքի, իսկ անմշակ տարածքներում պետք է ցորեն ցանել»,- նշեց նա:
Նշենք, որ ասուլիսից հետո պարզ դրաձավ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ -Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52 տոկոսով:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03