Որդիների հետ եռօրյա այցով Հայաստան և Արցախ ժամանած Փոլ Բիզլերյանը վերադառնալուն պես գրառում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կիսվելով տպավորություններով:
«Նոր եմ վերադարձել Հայաստան կատարած հիասքանչ ուղևորությունից, որտեղ հպարտորեն հետևել եմ երկու որդիներիս՝ Դենի և Ադամի երդմնակալությանը, երբ վերջիններս ՀՀ քաղաքացիություն էին ստանում», - գրել է ավագ Բիլզերյանը՝ նկատելով, որ Հայաստանն, իր ընկալմամբ, բազմաթիվ դրական փոփոխությունների է ենթարկվում:
«Որպես չորս մեծ տատիկ-պապիկների ժառանգ, որոնք սպանվել են 1915-ի Ցեղասպանության ժամանակ, ես կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը և բոլոր հետագա կառավարություններին հետևել համաշխարհային պատմության մեծագույն առաջանորդ Նելսոն Մանդելայի օրինակին և ջանալ միավորել տարբեր վայրերում գտնվող բոլոր հայերին՝ Հայաստանը բոլոր հայերի համար ավելի լավ տեղ դարձնելու նպատակի շուրջ», - գրել է ամերիկահայը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ այցին և Ադրբեջանի կառավարության արձագանքին ու Դենի նկատմամբ հետախուզում հայտարարելուն՝ Բիլզերյանը նշել է, որ համաշխարհային առաջնորդները շատ են, սակայն նրանց մեջ քիչ են լավերը: «Որքան հեշտ է թվում երիտասարդներին ուղարկել դեպի մահ՝ չմտածված քաղաքական նպատակներ հետապնդելով: Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդներին, ես նրանց խորհուրդ կտամ ինքնուրույն մտածել իրենց կառավարություններին լսելուց առաջ, երբ խոսքը վերաբերում է հայ ժողովրդի նկատմամբ ատելություն դրսևորելուն», - շեշտել է նա:
Բիլզերյանը հիշատակել է, որ Դենը մեկ օր ավել է մնացել Հայաստանում՝ Ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար: «Դժվար է պատկերացնել, որ որևէ կառավարություն կարող է որոշել սպանել մոտ 2 մլն անմեղ կանանց, տղամարդկանց և երեխաների, սակայն դա հենց այն է, ինչ արել է թուրքական կառավարությունը 1915-ին: Որքան սարսափելի է եղել այդ արարքը, այնքան աններելի է այն, որ կառավարությունը շարունակում է հերքել կատարվածը: Հայ և թուրք ժողովուրդների միջև գոյություն ունեցող ատելությունը վերացնելու և ներողամտության հասնելու միակ ելքը Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելն է: Միայն այդ պարագայում կսկսվի ապաքինումը», - նկարագրել է Բիլզերյանը՝ գրառմանը կցելով Ջոն Լենոնի «All We Are Saying is Give Peace a Chance» երգը, որը, նրա կարծիքով, պետք է երգեն բոլոր դպրոցներում և խորհրդարաններում:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44