Օգոստոսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարդապետական լանջախաչ է շնորհել Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանին: Վերջինս, երկու օր առաջ բարեհաջող կերպով պաշտպանելով իր վարդապետական թեզը, օգոստոսի 30-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում արժանացել էր վարդապետական մասնավոր չորս աստիճաններին:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Նորընծա վարդապետին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը` հայցելով Հայոց Հովվապետի օրհնությունը:
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բերելով Տիրայր վարդապետին, անդրադարձել է վարդապետական աստիճանի կարևորությանը: Նորին Սրբությունը նշել է, որ պատմության ընթացքում վարդապետները կրթել, դաստիարակել ու առաջնորդել են մեր ժողովրդի զավակներին և այսօր էլ նրանց վրա դրված է նույն պարտականությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ կրթյալ եկեղեցականաց նոր սերունդն է այսօր իր նվիրյալ ծառայությունը բերում հավատացելոց` բարձր պահելով Հայոց Եկեղեցու հեղինակությունն ու բարի անունը:
Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է բերել Հայր Տիրայրին իր անձնդիր ծառայության համար` հույս հայտնելով, որ վերջինս չի բավարարվի այս գովելի ձեռքբերումով և կշարունակի իր կրթությունն ու գիտական ուսումնասիրությունները:
Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն է բաշխել նորընծա վարդապետին` մաղթելով Սուրբ Հոգու առջնորդությունն իր հոգևոր ծառայության մեջ:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01