Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև KfW գերմանական զարգացման բանկի Կովկասյան տնօրեն Կլաուս Ֆայգելը:
Փոխվարչապետը ողջունել է հյուրերին և, օգտվելով պատեհ առիթից, կառավարության անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և գերմանական կազմակերպություններին արդյունավետհամագործակցության համար: Մհեր Գրիգորյանի կարծիքով՝KfW գերմանական զարգացման բանկը կարևորագույն դերակատարություն է ունեցել Հայաստանում վարկային մշակույթի ձևավորման գործում, ինչի շնորհիվ նաև մեծ ազդեցությունէ թողել տնտեսության զարգացման վրա: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է այն ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս նոր գաղափարներ բացահայտել և դրանք կյանքի կոչել: «Յուրաքանչյուր երկրի համար նոր գաղափարները մեծ արժեք ունեն. ցանկացած կառավարություն պետք է ջանք չխնայի դրանք բացահայտելու համար»,-նշել է փոխվարչապետ Գրիգորյանը:
Պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել են իրենց պատվիրակության այցը և հանդիպումը փոխվարչապետի հետ մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում վերահաստատվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը լավ է ընթանում ևառկա է այն ընդլայնելու ու խորացնելու մեծ ներուժ: Գերմանիայի Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատուն փոխվարչապետին հակիրճ ներկայացրել է Հայաստանում KfW գերմանական զարգացման բանկի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել նոյեմբերին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են գերմանական կազմակերպությունների կողմից իրականացվող և Հայաստանի կարևորագույն ոլորտների զարգացմանը միտված ծրագրերի ընթացքը, խոսել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների մասին:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44