ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ:
Այսօր անմոռանալի օր և կյանքի մի նոր շրջափուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր սկսելու են բացահայտել ճանաչողության, գիտելիքների, մարդկային հարաբերությունների մի նոր աշխարհ: Նաև սովորելու են զարգացնել և ներդաշնակել ազատության ու պատասխանատվության, իրավունքների ու պարտականությունների իրենց ըմբռնումները, գիտակցել պարտքը հայրենիքի ու հասարակության հանդեպ: Այդ հարցում շատ մեծ դեր է վերապահված այն օգնությանը, որը պիտի ցուցաբերեն նրանց ծնողները և մանկավարժները:
Սիրելի ուսուցիչներ և դասախոսներ, այսօր բացվում է ձեր մանկավարժական կենսագրության հերթական էջը, որում, լիահույս եմ, շատ ու շատ ձեռքբերումներ են արձանագրվելու: Դրանք վկայելու են, որ շարունակում եք հայ բազմադարյա դպրության հարուստ ավանդույթները: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարում ևս բազմաթիվ առիթներ ունենաք հպարտանալու ձեր սաների հաջողություններով:
Գիտելիքն ու որակյալ կրթությունն այն ամուր հիմքն են, որի վրա խարսխվում են ազատ հասարակություն և դինամիկ զարգացող, պաշտպանված ու բարեկեցիկ Հայաստան կերտելու մեր բոլոր ծրագրերը: Եվ ինչպես երեխաներն են Նոր տարվա գալստյան հետ կապում իրենց բազմաթիվ մանկական երազանքների իրականացման հույսերը, այնպես էլ մենք պիտի յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա հետ կապենք մեր նվիրական նպատակների իրագործումը:
Առանձնահատուկ զգացումներով եմ դիմում Հայաստանի սահմանամերձ համայնքների և Արցախի կրթօջախներին: Այնտեղ հնչող դպրոցական զանգերը հայրենիքի դարպասներից տարածվում են ողջ երկրով և խաղաղություն ու վաղվա օրվա հանդեպ վստահություն են սերմանում բոլորիս հոգիներում:
Ուստի պիտի շարունակենք Հայաստանի և Արցախի կրթական համակարգերի հետագա զարգացումը, համաշխարհային առաջավոր փորձի յուրացումը: Դրա համար ունենք անհրաժեշտ օրենսդրական դաշտ և պիտի վստահ լինեք, որ Հայաստանի խորհրդարանը միշտ արագ կարձագանքի կրթական համակարգին առնչվող օրենքները կատարելագործելու յուրաքանչյուր հրամայականի:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ: Բոլոր աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին, կրթական համակարգի բոլոր աշխատողներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ», - ասված է ուղերձում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01