Հայտնի են Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23–ի ընտրությունների նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամի գները: Տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Քարոզարշավը կհեռարձակվի 18 հեռուստառադիոընկերություններով:
Հանրային հեռուստաընկերությամբ քարոզչության մեկ րոպեն արժե 48 հազար դրամ: Ի դեպ, գինը իջել է. Երևանի ավագանու նախորդ տարվա ընտրություններին այն 60 հազար դրամ էր։
Ամենաբարձր սակագինը «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններով է՝ մեկ րոպեի դիմաց 100 հազար դրամ՝ երեկոյան ժամը 18։00– 20։00–ը: Ի դեպ, ամեն քաղաքական ուժ այս հեռուստաընկերություններով կարող է քարոզչություն իրականացնել օրական 6 րոպեից ոչ ավելի։
Ամենամատչելին «Արարատ» և «21TV» հեռուստաընկերությունների եթերով քարոզչությունն է՝ համապատասխանաբար՝ 8400 և 8000 դրամ մեկ րոպեի համար: «Արարատ»–ի քարոզչաժամանակը երեկոյան 18:30-20:30, «21TV»-ինը՝ 12:00-22:00–ը։
«Հ3»-ը սահմանել է ամենաերկար քարոզչաժամանակը՝ 30 րոպե, մեկ րոպեն՝ 50 հազար դրամ:
Հեռուստաընկերություններից միայն «Հ2»-ն է, որ քարոզարշավի երկու սակագին է սահմանել: Կիրակի օրերին մեկ րոպեի արժեքը 30 հազար դրամ է, մյուս օրերին՝ կրկնակի թանկ՝ 60 հազար դրամ:
Ռադիոընկերություններից միայն վեցն են քարոզչություն հնչեցնելու. Հանրայինը, «Ռադիո Մարշալ»–ը, «Ռադիո Վան»-ը, «Ռուսսկոյե ռադիո»-ն, «Հայ էֆէմ»-ը և «Ռադիո Հայ»-ը: «Ռադիո Վան»-ն ու «Ռուսսկոյե ռադիո»-ն մեկ րոպեի դիմաց սահմանել են ամենաբարձր գինը՝ 3000 դրամ, «Հայ էֆէմ»-ը և «Ռադիո Հայ»-ը՝ ամենացածր՝ հազարական դրամ, «Ռադիո Մարշալ»-ը՝ 2500, իսկ Հանրայինը՝ 2000 դրամ:
«Հայ էֆէմ»-ը և«Ռադիո Հայ»-ը քարոզարշավի համար ամեն քաղաքական ուժի կտրամադրեն մինչեւ 60 րոպե, իսկ մյուս չորսը՝ 20–ական րոպե:
Ի դեպ, անցյալ տարվա համեմատ նվազել են նաև «Արարատ» հեռուստաընկերության, «Հայ ԷֆԷմ»-ի և «Ռադիո Հայի» քարոզչագները։ Մյուս հեռուստաընկերություններում և ռադիոկայաններում գնային փոփոխություններ չկան։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44