8 տարի առաջ Հադրութի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի գործը վերաբացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի մայրը` Իրինա Ղազարյանը:
«Նիկոլ Փաշինյանը մեզ հրավիրեց, նստեցինք, խոսեցինք: Ես ասեցի, որ ուզում եմ իմ որդու գործը կարճումից դուրս գա, ինքն ասեց՝ կարճումից դուրս կգա եւ ամեն ինչ կբացահայտվի: Այդպես էլ եղավ. գործը վերաբացվեց, նոր քննություն է գնում»,- պատմեց տիկին Իրինան:
Իրինա Ղազարյանը, սակայն, առանձնապես մեծ հույսեր չունի: Ասում է՝ հնարավոր չէ հասնել գործի ամբողջական բացահայտման, քանի դեռ համակարգը նույնն է մնացել:
«Անցած երկուշաբթի քննիչի մոտ գնալով՝ հասկացա, որ իմ որդու գործով զբաղվում են բոլոր այն քննիչները, որոնք ամեն ինչ արել են գործը փակելու համար: Ես միջնորդություններ եմ ներկայացնելու, որ իրենք տարիներ շարունակ մերժել են՝ չկարդալով, թե այնտեղ ինչ է գրված, ու հիմա ես ինչքան էլ դեմ տամ, մեկ է՝ իրենք լափել են այս գործը: Վրայից են մի քանիսը փոփոխվել, իսկ ներսինները էլի նստած են ու էլի կոծկելու են»,- ասաց Իրինա Ղազարյանը՝ նշելով, որ համակարգն ամբողջությամբ պետք է մաքրվի:
Նշենք, որ Արթուր Ղազարյանը մահացել է 2010թ. դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում: Ծնողները չեն ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, ըստ որի՝ նրա գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Ծնողները պնդում են, որ իրենց որդին սպանվել է զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով:

15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44