ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարկային բարեփոխումներին և նշեց, որ օրենսգրքի վերաբերյալ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, 16 հանդիպում են ունեցել 15 օրերի ընթացքում, և շուրջ հինգ հարյուրի հասնող ներկայացվածություն է եղել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, և դրա հիման վրա առաջարկություններ են մշակվել:
Նախարարը հայտնեց, որ սուպերմարկետների վերաբերյալ օրենսդրական առաջարկություն են ներկայացնելու և ֆեյսբուքյան հանրությունից ևս ստացել են սուր, թույլ, կառուցողական առաջարկություններ: «Առևտրի տարանջատման քաղաքականությունն ենք դնում»,-ասաց նա և նշեց, որ ամրագրելու են որոշակի հրապարակային խաղի կանոններ:
«Շաքարի շուկայում աշխատանքներ եք տանում երկրորդ ձեռնարկություններ ունենալու ուղղությամբ»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ գաղափարներից է բիզնես ինկուբատորի ստեղծումը, և ռեֆորմների են ենթարկելու կառույցները: «Կարևոր օրենսդրական երկու նախաձեռնություն ունենք, առաջինը՝ պետություն-մասնավոր հատված գործունեությանն է վերաբերում, որի նպատակը օտարերկրյա ներդրողների համար լավ պայմաններ ստեղծելն է: Պետություն-մասնավոր հատված գործունեությունը պետք է կառուցված լինի հստակ խաղի կանոնների վրա»,-ասաց նա և երկրորդ նախաձեռնությունը համարեց ներդրումային նոր օրենքի ստեղծումը:
Արծվիկ Մինասյանը կարևորեց ՀՀ-ԵՄ հարաբերությունները: «Այստեղ դրական առաջընթաց ունենք՝ ի հեճուկս այն վատատեսների, որոնք ասում են, թե որևէ բան չի ստացվում: Բավական ակտիվ գործողությունների մեջ ենք և 50 միլիոն եվրոյի համագործակցության փաստաթղթերը պատրաստ են, տեխնիկական աջակցությունը կա, և բյուջետային աջակցության առումով ևս ունենք առաջընթաց»,-ասաց նա:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44