ARM | RUS |

«Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարն օգնում է 375,000 ռոհինջա փախստականների

05.09.18 | 19:28

Միջազգային երեք կազմակերպություններ ներկայացում են, թե ինչպես է օգտագործվելու «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը Մյանմայի Ռաքայն նահանգում ռոհինջա փախստականների կյանքում դրական փոփոխություն մտցնելու համար։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հանրությանը ներկայացրել է, թե 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի ընտրած երեք միջազգային կազմակերպություններն ինչպես են նախատեսում օգտագործել «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի դրամաշնորհը։ Այս ձեռնարկումից շահելու է 375,000 ռոհինջա փախստական։

Մյանմացի իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, որն իր ծավալած խաղաղ գործունեության պատճառով բազմիցս ենթարկվել է բանտարկության, մրցանակի կողմից ճանաչման է արժանացել այն նվիրումի համար, որով նա պայքարել է հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավահավասարության, կրթության եւ մարդու իրավունքների վերականգնման։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կողմից 750 թեկնածուների շարքից ընտրված դափնեկիրն իր հերթին գլխավոր մրցանակի է առաջադրել երեք կազմակերպությունների («Բժիշկներ առանց սահմանների», MERCY Մալայզիա եւ Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով), որոնք Հարավարեւելյան Ասիայով մեկ բժշկական օգնություն եւ օժանդակությունն են տրամադրում ռոհինջա փախստականներին։

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը «Ավրորա» մրցանակի տրամադրած միջոցներն ուղղում է Բանգլադեշի Բալուքալի բնակավայրին մերձ վրանային ավանում շտապօգնության վիճակը բարելավելու համար։ Կազմակերպության տվյալներով՝ այս նախաձեռնությունից կշահի մոտ 250,000 ռոհինջա փախստական։

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բրիտանական մասնաճյուղի գործադիր տնօրեն Վիքի Հոուքինսն ասել է. «Ես երախտապարտ եմ պարոն Չո Լա Աունին Բանգլադեշում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատանքներն «Ավրորա» մրցանակի առաջադրելու համար՝ նախանշելով դրանք իբրեւ 2018թ. «Ավրորա» մրցանակի առատաձեռն ֆինանսավորումն ստանալու արժանի ոլորտներ։ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը մեծապես ընդլայնել է իր մասնակցությունը երկրում՝ ի պատասխան Քոքս Բազարում ծավալվող հումանիտար ճգնաժամի, երբ հարյուր հազարավոր ռոհինջա փախստականներ փրկության հույսով լքել են Մյանման եւ այժմ ապրում են վտանգավոր պայմաններում։ Ավելի քան 2,000 աշխատակից ունեցող մեր թիմն աշխատեցնում է 10 բուժկետ, չորս առաջնային առողջապահական կենտրոն (շուրջօրյա) եւ հինգ ստացիոնար բժշկական հաստատություն (շուրջօրյա երկրորդային բուժօգնությամբ)։ Այս օժանդակությունը կազմակերպությունն ստացել է ճիշտ ժամանակին, քանի որ մոտենում է մուսոնային սեզոնը, իսկ դրան զուգահեռ՝ փախստականների ճամբարներում ահագնանում է ավերիչ ջրհեղեղների եւ սողանքների հավանականությունը»։

Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը (ICMC) «Ավրորա» մրցանակի իրեն հասանելիք մասնաբաժինն ուղղում է երկու նախաձեռնությունների, որոնք աջակցում են Մալայզիայում՝ Կուալա Լումպուրում եւ շրջակա Կլանգ հովտում ապաստանած փախստականներին եւ վերականգնում Բանգլադեշի Կուտուպալոնգ ավանին կից ճամբարի ենթակառուցվածքները։ ICMC կազմակերպության տվյալներով՝ այս նախագծերից կշահի մոտ 20,000 մարդ։

«Չո Լա Աունը ICMC-ին պատվի է արժանացրել՝ առաջադրելով իբրեւ «Ավրորա» մրցանակի շահառու։ Իրավաբան եւ մարդու իրավունքների ակտիվիստ պարոն Աունը խաղաղ կերպով պաշտպանել եւ առաջ է մղել ռոհինջա փոքրամասնության իրավունքները՝ արդյունքում ենթարկվելով բազմամյա բանտարկությունների։ Նա անձնական զրկանքների գնով արդարության նկատմամբ խորագույն նվիրումը պահպանելու ոգեշնչող օրինակ է։ «Ավրորա» մրցանակը մենք կուղղենք Մալայզիայում եւ այլուրեք ռոհինջա եւ այլազգի փախստականների հետ մեր գործի առաջխաղացմանը»,-նշել է ICMC կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբերտ Ջ. Վիտիլյոն։

«MERCY Մալայզիա» կազմակերպությունը Ռաքայն նահանգի առողջապահական ծառայության հետ համագործակցությամբ՝ «Ավրորա» մրցանակի հատկացրած միջոցների մասնաբաժինը կտրամադրի Մյանմայի Սիտվե քաղաքի ներքին տեղահանված անձանց ճամբարում եւ Չոկտան գյուղում ռոհինջա ժողովրդին առաջին բուժօգնությամբ եւ մայրական խնամքով ապահովելու գործին։ «MERCY Մալայզիայի» տվյալներով՝ այս նախաձեռնությունից կշահի մոտ 101,000 ռոհինջա։

«MERCY Մալայզիա» կազմակերպության նախագահ Ահմադ Ֆայզալ Մոհդ Պերդաուսը ասել է. «Վերջին մի քանի տարիներին Ռաքայն նահանգի Սիտվե քաղաքում, իսկ վերջերս՝ Բանգլադեշի Քոքս Բազար ավանում աշխատելով եւ հումանիտար օգնություն տրամադրելով՝ «MERCY Մալայզիան» կարող է վկայել ռոհինջա ժողովրդի ծանրագույն տառապանքների մասին։ Չո Լա Աունի անձնազոհ նվիրումն իր ժողովրդի հիմնահարցին նրան դարձնում է հիրավի արժանի թեկնածու 2018թ. «Ավրորա» մրցանակի համար։ «MERCY Մալայզիան» պատիվ է համարում լինել Չո Լա Աունի կողմից իբրեւ «Ավրորա» մրցանակի շահառու առաջադրված կազմակերպություններից մեկը։ Հասանելի միջոցներով մենք կշարունակենք առաջնային մարդասիրական օգնություն մատուցել ռոհինջա ընչազուրկ համայնքներին Մյանմայում, Բանգլադեշում եւ Մալայզիայում»։

«Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը նշել է. «Մենք հիշում ենք Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի, հատկապես՝ կանանց ու երեխաների, կրած սարսափներն ու դաժանությունները եւ խորագույնս հավատում, որ մեր դափնեկրի՝ Չո Լա Աունի երաշխավորած մարդասիրական այս նախագծերը Մյանմայում եւ այլուրեք երկարաժամկետ եւ դրական ազդեցություն կունենան ռոհինջա փախստականների կյանքում։ Այս կազմակերպությունները նախկինի պես շարունակելու են նշանակալի ներդրում բերել մարդասիրական գործի առաջխաղացմանը։ Անչափ հաճելի է տեսնել, որ «Ավրորա» մրցանակը օժանդակում է հենց այսպիսի բացառիկ կազմակերպությունների»։

Մրցանակի ազդեցությունն արդեն իսկ զգալի է Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, իսկ այժմ՝ նաեւ Ասիայում։ 2016 թվականին մի շարք հասարակական կազմակերպություններ «Ավրորա» մրցանակի անունից միջոցներ են ստացել ի աջակցություն Ռուանդայում, Եթովպիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Բրազիլիայում տարվող աշխատանքների՝ պայքարելով մանկական աղքատության դեմ եւ քայլեր կատարելով փախստական երեխաներին եւ որբերին հատկացվող օգնության ու ռեաբիլիտացիայի բարելավման ուղղությամբ։

2017 թվականին ընտրված նախագծերը Սուդանում, Հարավային Սուդանում, Տանզանիայում, Մալավիում, Քենիայում եւ Ուգանդայի հյուսիսային շրջաններում օժանդակել են բազմաթիվ հիվանդանոցների, ինչպես նաեւ կրթական, բժշկական եւ հոգեբանական խնամք եւ աջակցություն տրամադրել պատերազմներից տուժած եւ/կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր երեխաներին, որբերին, երեխաների կողմից գլխավորվող ընտանիքներին եւ բռնաբարության ենթարկվածներին։

Այժմ 2019 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն է. Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել մերօրյա հերոսների մինչեւ 2018թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 23:59-ին (EDT)։ Առաջադրումների ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել «Ավրորա» մրցանակի կայք, ուր առաջադրումները կարելի է իրականացնել անմիջապես՝ առցանց ռեժիմով։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

Ստեղծված լինելով Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի նշան իրենց փրկիչներին ուղղված երախտագիտության՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կոչված է զորացնելու մերօրյա փրկիչներին՝ կյանք եւ հույս պարգեւելով մարդասիրական տարրական օգնության հրատապ կարիքն ունեցողներին եւ շարունակելով բարեգործության շղթան միջազգային մասշտաբով։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Երախտագիտությունն ի գործ» նշանաբանի մարմնավորումն է՝ ութամյա ծրագիր, որը տեւելու է 2015-ից մինչեւ 2023 թվականները՝ ի նշանավորումն 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ութ տարիների, եւ ստեղծված է աջակցելու այն անհատներին ու նախաձեռնություններին, որոնք խոշորագույն ռիսկերի գնով հոգ են տանում ամենաանօգնական ու լքված մարդկանց մասին։ Նախաձեռնությանն ի սպաս գործում են բազմաթիվ ծրագրեր՝ «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա Մարդասիրության Ցուցիչ» հետազոտությունը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մարդասերներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի տեսլականի արդյունքն է եւ գոյության երկրորդ տարում արդեն ձեռք է բերել ավելի քան երեք հարյուր նոր նվիրատուների ու գործընկերների։ Նախաձեռնությունը բաց է մարդկայնության նկատմամբ մեր նվիրումը կիսող բոլորի առջեւ։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպություններով՝ Aurora Humanitarian Initiative Foundation, Inc. (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives Foundation (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան, Հայաստան)։

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.auroraprize.com։

«Ավրորա» մրցանակի մասին

«Ավրորա» մրցանակը համաշխարհային մարդասիրական պարգեւ է, որը ստեղծված է՝ մեծարելու մերօրյա հերոսներին եւ ճանաչման արժանացնելու այն բացառիկ ազդեցությունը, որը նրանք իրենց գործողություններով ունեցել են աղետի պայմաններում մարդկային կյանքի պահպանության եւ մարդասիրության առաջխաղացման համար պայքարում։ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից եւ ի երախտիք իրենց փրկիչներին՝ 2015-ից մինչեւ 2023 թվականները (ի նշանավորումն 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ութ տարիների) «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի կշնորհվի 100,000 դոլարի պարգեւ, ինչպես նաեւ բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպությանը։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների առաջամարտիկ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնար Կուշները, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն լորդ Արա Դարզին, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ինչպես նաեւ օսկարակիր դերասան եւ մարդասիրության ասպարեզի առաջամարտիկ Ջորջ Քլունին։

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.auroraprize.com։

Կազմակերպությունների մասին

«Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières) միջազգային կազմակերպությունն անկախ բժշկական մարդասիրական կազմակերպություն է, որն անհապաղ բուժօգնություն է տրամադրում զինված հակամարտություններից, համաճարակներից ու բնական աղետներից տուժած եւ առողջապահական ծառայություններից մեկուսացված մարդկանց։

Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը (International Catholic Migration Commission) հիմնադրվել է 1951 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտի հարուցած զանգվածային տեղահանությունների ամենածանր ժամանակաշրջանում՝ համակարգելու կաթոլիկ կազմակերպությունների աշխատանքը փախստականների, գաղթականների եւ տեղահանված անձանց կարիքները հոգալու ուղղությամբ եւ նրանց անունից բարձրաձայնելու առկա խնդիրները միջկառավարական եւ կառավարական հաստատություններում։

«MERCY Մալայզիա» բժշկական նպաստամատույցը մալայզիացիների համար նոր հարթակ է՝ ճգնաժամային փուլերում օգնության միջոցով միավորվելու եւ միջազգային մարդասիրական ասպարեզում իրենց տեղը զբաղեցնելու համար։


Պուտին-Փաշինյան շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ. Պեսկով

Պուտին-Փաշինյան շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ....

15:17

Դարերի փորձություններն անգամ չեն խորտակել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Դարերի փորձություններն անգամ չեն խորտակել Եկեղեցին. Ամենայն Հայոց...

13:08

ՔՊ-ի՝ իշխանության մնալու երաշխավորն Ալիևն է. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

ՔՊ-ի՝ իշխանության մնալու երաշխավորն Ալիևն է. Էդուարդ Շարմազանով...

18:32

Անահիտ Մանասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ

Անահիտ Մանասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ

18:13

Իրանական ռազմավարությունն անփոփոխ է մնում. Իրանագետը մանրամասներ է ներկայացնում

Իրանական ռազմավարությունն անփոփոխ է մնում. Իրանագետը մանրամասներ է...

17:43

«Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին. Իշխան Սաղաթելյան

«Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին. Իշխան...

17:17

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածու

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածու

15:39

ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության. Սարգսյան

ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության....

14:07

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը որոշել է որպես առանձին քաղաքական միավոր չառաջադրվել ԱԺ ընտրություններում

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը որոշել է որպես առանձին քաղաքական միավոր...

13:38

10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված...

13:07

Իրանին «երկաթե բռnւնցք» ցույց տվող Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ «կատակները» պատժվում են․ Վարդան Ոսկանյան

Իրանին «երկաթե բռnւնցք» ցույց տվող Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ «կատակները» պատժվում են․ Վարդան...

12:37

Այսօրվա լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը. Փաշինյան

Այսօրվա լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը....

12:04

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

23:54

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ կործանիչ

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ...

23:49

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»...

23:47

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին. «Փաստինֆո»

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են...

23:35

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ...

16:09

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության կորուստ

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության...

15:49

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»...

15:26

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

15:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44